
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի, 12-ի, 15-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի, 12-ի, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.00C (2001 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.00C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.10C