Բաժիններ՝

Դու ինձնից հարցրե՞լ ես, որ մեր պապերի կառուցած Դադիվանքը մի ստորագրությունով հանձնես թուրքերին, դու ո՞վ ես․ Դադիվանքի վանահայրը՝ Փաշինյանին

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի և ՌԴ նախագահների համատեղ հայտարարությանը։

Համաձայն ստորագրված փաստաթղթի Արցախի 7 շրջաններն ու այլ բնակավայրեր հանձնվում են Ադրբեջանին։

Ադրբեջանի տարածքում է մնալու նաև Դադիվանքի վանական համալիրը։

Վանահոր գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլի՜կ, դու ինձնից հարցրել ե՞ս, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին… մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, Դրախտավայր Արցախ աշխարը հանձնես թուրքերին..․ Դու ո՞վ ես..․ Աստված քեզ դատավոր․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30