Վերջին շրջանում Նոր Հայաստանի «դասագրքային հեղափոխության» ակտիվացում է նկատվում, այսինքն՝ ամեն օր հնչող քաղաքական հռետորաբանությունը նույնությամբ տեղափոխվել է դպրոցական դասագրքեր և հարցաշարեր:
Բրիտանացի բժիշկներն ախտորոշել են երկրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երկու դեպքերը:
Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Կարին Շտրենցին:
ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից անդրադարձ եղել է, երբ նա ավելի վաղ տարբեր կոչերով հանդես է եկել, որ կարևորն օրինապաշտությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ նշելով, որ երբ ժամանակը գա, ՀՀ նախագահն իր խոսքը դարձյալ կասի:
Բնականաբար, այս հոդվածը հանդիսանում է անցումային դրույթ և նախատեսված է մեկանգամյա կիրառման և Սահմանադրության հիմանական դրույթների գործողության հարցերի կանոնակարգման համար և իրավամեկնաբանման կամ իրավական տեխնիկայի կանոններով ենթակա չէ փոփոխության»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի դատական հայցը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ կազմվել է մի քանի հիմքերի վրա: ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք նախ հիմք են ընդունել այն, որ նման հայտարարություն անում է ԱԺ պատգամավորը, ով պարտավոր է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել, ապա այն փաստը, որ ԱԺ անկախ պատգամավորը հանդիսանում է լրատվամիջոցի ղեկավար: Եվ այն, որ նման հայտարարություն Արման Բաբաջանյանը հնչեցնում է ԱԺ ամբիոնից:
168 Մամուլի տեսություն
Առնվազն հինգ երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդունման համար ԵՄ-ի մեխանիզմին` Կիպրոսի առափնյա ծանծաղուտում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում այդ երկրի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների պատճառով:
Ո՞րն էր դրա գլխավոր մեխը՝ ըստ իս։ Նախկինում, երբ մենք ՏՄՊՊՀ-ին հորդորում էինք ներկայացնել վառելիքի շուկայի ընդհանուր պատկերը, շուկայի կառուցվածքը և գնագոյացման մեխանիզմը, ՏՄՊՊՀ-ն խոսում էր գրեթե ամեն ինչի մասին, բացի այդ օղակի մի կարևոր շղթայից, որը կոչվում է «Ռոսնեֆտ-Արմենիա»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին:
«Կրկնում եմ՝ չի կարող լինել պարտադրված և գաղտնի որոշում, այն անձը կամ քաղաքական գործիչները, որոնք կգնան նման քայլի, նրանք ապագա չունեն, սա պարզ է։ Գաղտնիությունն ուրիշ խնդիր է. դիվանագիտական այդ գործընթացներում կան նորմեր, որոնք պետք է պահպանվեն՝ այս տեսանկյունից եմ ես դիտարկում։ Բայց սա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է գաղտնի ինչ-որ բան պարտադրել, և վաղը գան ու ասեն, թե այս կամ այն պայմանավորվածությունն ունենք, որը պետք է իրականացնեք։ Եթե այդ պայմանավորվածությունը բերելու է մեր կործանմանը, ապա մենք այդ ամենը չենք իրականացնելու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Հայաստանին առնչվող հետևանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրամիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ` կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների և կենտրոնախույս նոր դրսևորումների կասեցման հետ:
նարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 31-ին, ժամը 04:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, ինչը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում երեկ մահացած Վահրամ Մկրտիչի Ավագյանն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից էր։ Գյուղապետ Մերուժան Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա ընտանիքի կրտսեր երեխան էր, ուներ իրենից ավագ 3 եղբայր։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր` խաղադաշտ վերադառնալու մասին:
Հայաստանը նոր կորոնավիրուսի առումով չի գտնվում բարձր ռիսկի գոտում, երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու, դպրոցները ժամանակավորապես փակելու կամ այլ միջոցառումների անհրաժեշտություն չկա:
Ավստրալիայի մայրաքաղաքի տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, ինչի մասին հայտնել է արտակարգ ծառայությունների տարածաշրջանային գործակալությունը։
ՀՀ քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
Արտահանման ծավալով, վճարած հարկերով, աշխատողների քանակով «Գրանդ Հոլդինգը» դարձյալ առաջատարն է և 2019թ.-ը ևս ամփոփում է առաջընթացով: Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով:
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը. վերջնական որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում:
Ինչ են քննարկել ԱԳ նախարարները և ինչու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպեց այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ. ՈՒՂԻՂ
Արծվիկ Մինասյանի և փաստաբանի ասուլիսը՝ Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցադիմումի ընթացքի մասին. ՈՒՂԻՂ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բազմապատկել Ձեր ՀՀ դրամով խնայողությունները` պահելով այն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող կուտակային հաշիվներում:
Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը և հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020 թվականի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը և բողոքը։
Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ: