ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվ շահավետ պայմաններով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բազմապատկել Ձեր ՀՀ դրամով խնայողությունները`  պահելով այն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող կուտակային հաշիվներում:

Կուտակային հաշվում առկա միջոցները կարող են համալրվել և ելքագրվել ցանկացած ժամանակ, առանց կուտակված տոկոսագումար կորցնելու` ապահովելով տարեկան 1.5% – 9.5% տոկոսադրույք:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշիվն անժամկետ խնայատուփ է, որն իր մեջ համատեղում է ավանդի անվտանգությունը և բանկային հաշվի ճկունությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են.

  • հաշվի անվճար բացում
  • նվազագույն և առավելագույն գումարի բացակայություն
  • առանց սահմանափակումների միջոցների համալրում և ելքագրում
  • ամսական հաշվի սպասարկում` անվճար, եթե օրացուցային ամսվա ընթացքում կուտակային հաշվի ամենօրյա մնացորդը կազմել է 10,000 ՀՀ դրամ կամ ավել: Հակառակ դեպքում` 390 դրամ
  • տոկոսների վճարում` ամսական կապիտալիզացիայով
  • ամսական տոկոսադրույքը հաշվարկվում է վերջին երեք ամիսների (ներառյալ ընթացիկ ամսվա) կուտակային հաշվի նվազագույն կանխիկ մնացորդի հիման վրա և կապիտալացվում է հաշվի փաստացի մնացորդի վրա:

Կուտակային հաշիվ կարող եք բացել՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից մեկը կամ օգտվել Վիդեո Բանկ ծառայությունից:

Կուտակային հաշիվը համալրելը նույնքան հեշտ և հարմար է, որքան այն բացելը` Մոբայլ/ Ինտերնետ Բանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով, ինչպես նաև ավելի քան 4,000 վճարային տերմինալների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է իրենց կուտակային հաշիվները համալրել ավտոմատ կերպով` Պարբերական վճարման  հանձնարարական ծառայության միջոցով, որն ապահովում է ծառայության ավելի հարմարավետ օգտագործումը: Պարբերական վճարման  հանձնարարական ծառայություն կարելի է ձևակերպել Կուտակային հաշիվը բացելու պահին՝ դրանով իսկ Բանկին հանձնարարելով հատուկ հաճախականությամբ (ամսական, եռամսյակային և այլն)` ավտոմատ համալրել հաճախորդի կուտակային հաշիվը այլ հաշիվների մուտքերից (աշխատավարձ, վարձավճարներ և այլ):

Որքան մեծ է Կուտակային հաշվի մնացորդը և որքան երկար է գումարը պահպանվում հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,5% – 9,5% ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

Կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ Բանկի կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

Տարեկան եկամտաբերություն` 1,51% -9,92%

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս