Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ այժմ ինչպես «Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ըներություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի խումբ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին:
Այսօր մասնակցում էի ԱԺ–ում լսումների: Նույնիսկ ցուցակագրվել էի ելույթի համար: Այն հիմնականում ուղղված էր լինելու «Իմ քայլը» խմբակցությանը: Պարզվեց, նրանք բոյկոտել են լսումները: Ես հրաժարվեցի շարունակել մասնակցությունս լսումներին: Ուզում էի նայելով նրանց խոսքս ասել…
Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ է անում հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման եւ միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման պլաններից:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Ի խախտումն ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, ամրագրվել է իբրև կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որևէ օտար լեզվի քննություն հանձնել:
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի առաջին աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն և ընդհանրապես առաջին օտարերկրյա այցը նախարարի պաշտոնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ արարողակարգային հատվածում նախարարները ողջունեցին միմյանց։
Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Մարինե Սուքիասյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի առաջիկա լայվից դրույթներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։
Գրեթե մեկ ամիս է անցել չճանաչված Լեռնային Ղարաբաղի շուրջnՀայաստանի և Ադրբեջանի միջև կատաղի ռազմական գործողությունների ավարտից:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որի հորդորով արվեստագետները հայ գերիներին վերադարձնելու նպատակով նամակներ էին հանձնում ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ, կարծում է, որ իրենք արել են այն, ինչ պարտավոր էին անել: Նա վստահ է՝ գերիների փոխանակման գործընթացը շուտով իրականություն է դառնալու:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը:
32 տարի առաջ ավերիչ երկրաշարժին զոհ գնացած մեր բազմահազար հայրենակիցների հիշատակն այս տարի ոգեկոչում ենք ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում։
Ռումինիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ըստ ելքահարցումների արդյունքների, նվազագույն առավելությամբ հաղթում դեկտեմբերի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում:
Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (ԹԱԺՃ) ջախջախված կառույցները հնարավորություն չունեն կազմակերպելու որեւիցե դիմադրություն:
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս նշել եմ, որ պատերազմը տնտեսական գործունեության տրամաբանական շարունակությունն է, քանզի դա պայքար է ռեսուրսների համար: Իսկ հողը գլխավոր ռեսուրսն է: Պատերազմներում հաղթանակները կամ պարտությունները ի սկզբանե կանխորոշված են, երբ դիտարկում ենք այս տեսանկյունից: Մենք շարունակաբար ճիշտ չենք օգտագործել մեր ռեսուրսները և պատերազմը տրամաբանական ելքն էր, որի մասին հանգամանալից գրել եմ ամռանը` «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում:
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
ՀՀ երկրորդ Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի։
Երևանի քաղաքապետը խմբակցությունների հետ հանդիպել է մեկ հարցով՝ այն է՝ բյուջեում պարգևատրումների ֆնոդի հարցը. Խաժակյան
Արթուր Դավթյանը ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ Ոստիկանությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ հանրապետությունում զենքի ապօրինի շրջանառության, դրանց գործադրմամբ կամ բռնություններով զուգորդված հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկեցին խորհրդարանական լսումներ, նպատակը երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնել էր, որին, ի դեպ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չէին մասնակցում։ Նախ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ։
«Կազմակերպված վարչապետի հետ կազմաքանդել են մեր բանակը, կամավորական խմբերը և շարունակում են այդ գործընթացները». Սավել Շահինյան
Հանրապետության նախագահին ուղեկցել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Ներկա քաղաքական իշխանությունը տապալել է երկրի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը. հեռանալուն այլընտրանք չկա». Հայկ Դեմոյան
Թուրքագետը խոսեց նաև անելիքներից. «Առաջինը՝ կարծում եմ՝ իրատեսություն, այսինքն՝ մեր բոլոր ծրագրերը պետք է կառուցված լինեն իրատեսության վրա, երկրորդը, գուցե կոպիտ հնչի, բայց ապատգիտացում ՝ վերլուծական և քաղաքական դաշտի ապատգիտացում, որովհետև այս վերջին տարիներին դիլետանտիզմը հոշոտել է այդ համակարգերը՝ բերելով նման հետևանքների: Այս նույն ամբիոնից խոսում էին լավ թուրքերի մասին և այլն. այդ բոլորը բոլորիս ծանոթ է, հայտնի է:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում ծաղկեպսակ է զետեղել` ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի:
Մենք չենք էլ ունեցել ազգային բանակ. գեներալիտետը ռուսական ակադեմիա է անցած ու դաստիարակություն ստացած. Գագիկ Գինոսյան
Մեզ պարտադրված ծանր փորձությունը փոխեց բոլորիս կյանքն ու կենսակերպը: Դաժան պատերազմի հետևանքները վերացնելու գործընթացում ներդրում ունենալու, արցախցիներին իմ կարողությունների չափով օգտակար լինելու համար ստանձնել եմ Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը։
Նոյեմբերի 20-ին չինական տարբերանշաններով, սև հագուստներով դիմակավորված իբր ոստիկանների՝ ցույցերը ցրելուն ներգրավված լինելու մասին տեղեկատվությունը տարածվելուց հետո Ոստիկանությունը շտապեց պարզաբանել, թե քանի որ ոստիկանները մեկնել էին ռազմաճակատ, նրանց հագուստները մաշվել էին, իսկ նորերը պահեստից հանելուց հետո հայիֆիկացնելու ժամանակ չի եղել, դրա համար էին ոստիկաններն այդ հագուստներով: