ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը:

«Հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները»,- գրել է Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում խորհրդարաններ նախագահները քննարկել են նաև, որ թե’ Հայաստանում, և թե’ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031