․․․ Այնքան մարդկանց հանեց իրար դեմ, այնքան վատ վիճակի հասցրեց երկիրը` կրթությունից, տնտեսությունից ու առողջապահությունից սկսած, ավարտած զրոյական անվտանգությամբ, որ այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից։
Նոյեմբերի 30-ի կեսօրին Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, ՀՅԴ անդամ Հովհաննես Պետրոսյանը հայտարարեց, որ սկսում է հացադուլ՝ իր արժանապատվությունն իրեն վերադարձնելու պահանջով, այլ խոսքով՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որի ստորագրությամբ Արցախի մեծ մասը հանձնվեց թշնամուն։
Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալական օբյեկտներում ականազերծման աշխատանքները:
ԱՄՆ-ը պետք է օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է հումանիտար ճգնաժամից:
Միացյալ Նահանգների առաջատար զանգվածային լրատվամիջոցների գնահատումներով՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրված դեմոկրատ Ջոզեֆ Բայդեը հավաստել է ապագա վարչակազմի պատրաստակամությունն աշխատելու Միացյալ Նահանգներին Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցների կազմ վերադարձնելու նպատակով:
Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:
Արամ Հարությունյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին. ՈւՂԻՂ
Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան պաշարների համալրման անհրաժեշտություն կա: Նշվում է, որ ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ արյան կարիք ունեն:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Փաշինյանի մոլեռանդ գաղափարներից մեկը գույքի բռնագանձումն է. 2.5 տարի նա քարոզել է ապօրինի գույքի գաղափարը՝ հին տերերից խլելու և նոր տերերին փոխանցելու։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ օրենսդրական բազա, կառույցներ, քարոզչություն և այլն։
Տիգրան Քոչարյանը՝ բողոքի ակցիաների, վարչապետի հրաժարականի պահանջի մասին. ՈւՂԻՂ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 10-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամաշտաբ պատերազմի հետևանքով այս պահին կան տասնյակից ավելի անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողներ, որոնց ընտանիքի անդամները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, մասնավորապես այն դեպքում, երբ ընտանիքի միակ կերակրողը եղել է պայմանագրային զինծառայողը:
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ընկերության կողմից ներկայացված ևս երկու հայց: Խոսքը ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ի (1in.am լրատվական կայք) դեմ ներկայացված հայցերի մասին է: ԱԺ պատգամավորն Ազգային ժողովում իր ելույթում, իսկ լրատվամիջոցը իր կայքում հրապարակված հոդվածում զրպարտել էին ընկերությանը` տարածելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Հայոց Միջնաբերդը դավաճանների ձեռքով հանձնվեց թշնամուն, և այսօր թշնամին իր արյունոտ թաթերն ու երախը մոտեցել է Զանգեզուրին, Մեղրիին, Գորիսին, Վարդենիսին, Սևանին, Սոթքին… Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Մեր երկիրը շարունակում է մնալ դավաճանական խունտայի ձեռքում։
Այսօր այս հարցում ամենաշահագրգիռը պետք է լինեն հատկապես նրանք, ովքեր Նիկոլին՝ փողոցային պայքարով բերեցին իշխանության: Նիկոլը երբեք իշխանության չէր գա, և Հայաստանի ու Արցախի հետ այս ողբերգությունը չէր լինի, եթե չլինեին այն բազմահազար մարդիկ, ովքեր խաբվեցին, ովքեր հավատում էին, բայց դաժանաբար խաբվեցին: Խաբվեցին ու զրկվեցին Հայրենիքից, տանից, ազգային արժանապատվությունից, ապագայից, անվտանգությունից, պաշտպանված լինելու իրավունքից, բիզնեսներից, աշխատանքից և այլն:
«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում նոր միջանցք ստեղծելու մասին հայտարարությունը, գրում է iz.ru-ն։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սցենարիստ Քրիստ Մանարյանը ներողություն է խնդրել ժողովրդից 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանին սատարելու համար: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ ընկերներ, ներկա ու նախկին, ինձ ճանաչող ու չճնաչող մարդիկ, ես հասկացա, որ անգամ համաժողովրդական ոգևորություն ու խանդավառություն կիսելիս հնարավոր ա սխալվել: Ես սխալվել եմ: Ներողամտություն հայցելը թվում ա ինքնախաբեություն, թող անսխալականներն ինձ չներեն: Որակավորումներն ու վիրավորանքներն էլ թող մնան հնչեցնողների խղճին:
Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 137231 դեպք, որոնցից 111795-ն` առողջացած:
Դեկտեմբերի 1-4-ը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱԱԾ հատուկ մեկ անգամ կրկին հիշեցնեմ Արցախի նախագահի խոսքերը, որոնք այդպես էլ չհերքեցիք, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը փախել է ռազմադաշտից, չի համաձայնվել առաջնագիծ մեկնել։
Պետության հետ կապված իմ օրակարգը այս պահից մինչև առաջիկա մեկ և ավել տարի (միջնաժամկետ` մինչև երեք տարի) հետևյալն է: Եթե փողոց դուրս գամ կամ այլ ձևաչափով պայքարի մտնեմ, ապա միայն սրա համար:
Լրատվական կայքերում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, և իբր որոշ հարցեր են քննարկվել: Այս մասին տեղեկացնում են «Հայրենիք» կուսակցությունից։
Տիգրան Հեքեքյանը` բողոքի ակցիաների, վարչապետի հրաժարականի պահանջի մասին. ՈւՂԻՂ
Ստախոս տականքի Ազգային Անվտանգության Ծառայությունը՝ ԱԱԾ-ն, հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և Ազգային ժողովի շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅ Դաշնակցության անդամ լինելու հանգամանքը։
Գագիկ Մինասյանը՝ արցախյան պատերազմի, գերիների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. Ուղիղ