Երջանիկ Հակոբյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են. նա գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում

Երջանիկ Հակոբյանի՝ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են: ԱԺ-ն հրապարակել է Հակոբյանի լիազորությունները դադարեցրած համարելու մասին արձանագրություն:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-ասված է արձանագրությունում:

Հակոբյանը հրաժարականի դիմումի մասին հայտնել էր դեկտեմբերի 10-ին: Նա հայտնել էր, որ իր գործունեությունը շարունակելու է ՊԵԿ-ում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031