«Եթե Տավուշում էլ Նիկոլը թշնամուն գյուղեր հանձնի, իսկ դա թուրքը պահանջելու է, մենք կկորցնենք նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը՝ հայտնվելով ամբողջական շրջափակման մեջ․․․»

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե այսօր նիկոլի գլխավորությամբ ՀՀ ապաշնորհ, տգետ ու ազգադավ իշխանությունները թշնամուն հանձնեն Սյունիքի բարձունքների մեր դիրքերը, անմիջական վտանգի տակ են դնելու ոչ միայն Սյունիքի 13 գյուղեր, այլև փաստացի թշնամուն են տալու Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկը՝ Հայաստանն Իրանին կապող Գորիս-Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհը՝ այդկերպ մեզ ամբողջովին կախման մեջ դնելով Վրաստանից, որը, ինչպես տեսանք պատերազմի օրերին, մեզ հետ հարաբերություններում փաստացի ներկայացնում է թուրքական շահերը։

Ի դեպ, եթե Տավուշում էլ նիկոլը թշնամուն գյուղեր հանձնի, իսկ դա թուրքը պահանջելու է, մենք կկորցնենք նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը՝ հայտնվելով ամբողջական շրջափակման մեջ․․․

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031