
Պուտինը դավաճանությունը համարում է ամենածանր մեղքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դավաճանությունը որակել է որպես ամենածանր մեղք:
Մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով պետական դավաճանության մեջ մեղադրվող նախկին լրագրող Իվան Սաֆրոնովի գործի մասին՝ ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ամենամեծ մեղքը դավաճանությունն է», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Փակ բնույթի տեղեկությունների փոխանցումը օտարերկրյա հատուկ ծառայությանը դավաճանություն է: Ես հասկանում եմ, որ սա, հավանաբար, այնքան էլ լավ չի հնչում նրանց համար, ովքեր այդ մարդուն վստահել են, վստահում են եւ լավ են վերաբերվում: Ես ձեզ կարեկցում եմ»,- ասել է Պուտինը հարցին պատասխանելիս: