Բաժիններ՝

Բերդավան համայնքում հայտնված սահմանախախտ ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված և  ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

«Այդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս