«Վերջիվերջո, մենք չե՞նք կարող առաջարկել, որ ինքը ենթարկվի բժշկական էքսպերտիզայի». Գեորգի Պողոսյան
«Երբ նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելութները, ես հիշում եմ դրվագներ հոգեբուժությունից: Վերջիվերջո, մենք չե՞նք կարող առաջարկել, կամ ինչ-որ կերպ այդ հարցն առաջ քաշեն, որ ինքը ենթարկվի բժշկական էքսպերտիզայի»,- մտավորականների՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ նշեց բժիշկ Գեորգի Պողոսյանը:
Նա համոզված է, որ իր կոլեգաները կապացուցեն, որ վարչապետը ենթակա է բուժման. «Հիվանդությունն ամոթ չէ. այդ մարդը հիվանդ է, իրեն պետք է բուժել»:
Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Այդ հարցը կլուծենք, երբ որ ինքը դուրս գա. հիմա չի լինի լուծել այդ հարցը: Դե, հիմա կարող ենք մենք երազել, լավ կլինի, որ նաև Էրդողանի առողջական վիճական էլ նայենք… Բայց գիտեք, որ պրակտիկորեն հնարավոր չէ. որ խոսենք, դրանից ի՞նչ է փոխվում: Եթե դուք չեք կարողանում իրեն հանել, ո՞նց կարող եք էքսպերտիզա անել հոգեբույժների»:
Ընդդիմության միասնական թեկնածուն լուծումը տեսնում է հանրահավաքի մասնակիցների թվի մեջ. «Իսկապես մարդիկ հասկանան, որ ամեն հանրահավաքը, անկախ նրանից՝ ոնց է վերջանում, ևս մեկ մեխ է խփում այդ դագաղին:
Հայաստանը հիմա ապրում է ֆեյքերով. կա իրական Հայաստան և վիրտուալ Հայաստան, որոնք իրարից էապես տարբերվում են, բայց երիտասարդության մեծ մասն այս Հայաստանում սուրճ է խմում և գնում է վիրտուալ Հայաստան, այնտեղ է գտնվում. ձեր քարոզչությունից, ձեր համոզվածությունից է կախված: