Վիտալի Ոսկանյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր տարածքում գտնվող թշնամու դիակները վերադարձնել, նույնն էլ ակնկալում են թշնամուց: Գերիների մասին գնդապետը տվյալներ չհայտնեց, ասաց՝ իրավասու չէ, սակայն վստահեցրեց, որ տվյալները հավաքագրվում և տրամադրվում են Կարմիր խաչին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:
«Այդ ինչպե՞ս է, որ զինադադարը հաստատելուց հետո պատանդառվում է 6 մարդ». Լարիսա Ալավերդյան
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 16-ին, ժամը 16։19-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
ՌԴ խաղաղապահները հետազոտել և ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա:
«2006-2008 թվականներին, երբ մուտք գործեցինք քաղաքական դաշտ, այս ֆեյսբուքյան լայվերը չկային, իմ և Նիկոլ Փաշինյանի ավագ ընկերը, Մեղրիի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը՝ գնդապետ Դավիթ Մաթևոսյանը, Նռնաձորում անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվեց։ Մինչև նրան կհասցնեին հիվանդանոց, ճանապարհին մահացավ, գիտե՞ք՝ նաև ինչ պատճառով, որովհետև Դավիթը զրահաբաճկոն չուներ։ Քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան, քո ղեկավարած Հայաստանում քո ընկեր Դավիթ Մաթևոսյանը մահացավ այն պատճառով, որ զրահաբաճկոն չուներ, դու ո՞նց ես գլուխդ դնում բարձին ու քնում, այ անամոթ»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։
«Ատելությունն այնքան է լցվել փողոց, որ այլևս սահման չունի։ Սոցիալական ցանցերում այսօր սահման չկա, փողոցում չկա։ Ատելությունը կազմաքանդումն էր, որ նրանց մտքում էր։ Անցնող մի քանի օրերին բոլոր քաղաքական հակառակորդներին, առանց աչք թարթելու, լոկ մեկ քաղաքական պատվերով՝ բռնեք, նստացրեք, չի ստացվի՝ վաղը, մյուս օրը բռնեք։ Առաջին օրվա հանրահավաքից հետո, երբ հրավիրեցին ԱԱԾ, նայում էի քննիչներին, ամեն մեկը մեզնից մեկն էր, զրուցում էինք, մեկը հարազատ էր կորցրել, մյուսը վիրավորվել էր, ասում եմ՝ տղերք, լավ, բայց դուք անում եք այդ պատվերը։ Հատուկ քննչական ծառայությանը, Սասուն, հատուկ քեզ, փոխվելու է իշխանությունը, հազարավորները հայրիկիդ մասին լավն են ասել, լավ վճիռների մասին են ասել, պատկերացնո՞ւմ ես՝ քո մասին ինչեր են ասելու։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Արցախը հայ ժողովրդի նորանկախ պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, Արցախը համայն հայ ժողովրդի գուրգուրանքի, հոգածության, հպարտության սիմվոլն էր։
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 725 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
«Երեկվանից հանրապետության գլխավոր թյուրիմացությունը, ՀՀ Գերագույն չարիքն իր մտաժայթքումներն է սփռում ֆեյսբուքյան հարթակներում, իր ատելության, չարության, մաղձի հերթական չափաբաժինը հրամցնում է հասարակությանը:
«Քանի՞ երեխա մահացավ այդ անշուք Շուշիի համար, Ղազանչեցոցնա՞ անշուք, թե՞ Վազգեն Սարգսյանի արձանը». Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։ Մասնավորապես, պրն. Քոչարյանը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։
Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ մինչ ուշ գիշեր քննարկվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) ժամը 19.30 կհրապարակի միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը»։
Հ.Գ. Հուսով եմ սույն հանցագործության սուբյեկտը մինչ պատերազմը սկսելը դեռևս չի հասցրել իրագործել իր հանցավոր նպատակը:
«Պետք է գիտակցենք, որ մենք ունենք մեկ թշնամի և ունենք մեկ գործ, որը պետք է համախմբված իրականացնենք՝ հայրենիքը զարգացնելու, շենացնելու և ավելի անվտանգ դարձնելու։ Ուստի այս ճանապարհին եկեք մեկս մյուսի նկատմամբ լինենք զգույշ և կարեկից։ Որևէ սադրանքի չտրվեք, խնդրում եմ, եթե որևէ մեկը ձեր մեջ հակառակ կարծիք կարտահայտի, խնդրում եմ, սիրով հեռացեք, պետք չէ վիճաբանության մեջ մտնել»,- շեշտեց քահանան։
ՌԴ ԱԻՆ 30 հոգանոց օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ին ժամանել է Ստեփանակերտ:
Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հայտնում է, որ «Արցախէներգո» ընկերության փոխանցած տեղեկատվության համաձայն, այս պահին հոսանքազրկված են Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քարահունջ, Քերթ, Կոլխոզաշեն, Կավահան, Մսմնա, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ կալեր, Սխտորաշեն և Ասկերանի շրջանի Սզնեք, Մխիթարաշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ բնակավայրերը:
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճան Նիկոլը հրահանգել է փակել Facebook-ը Հայաստանում: Այս պահին քննարկումներ են ընթանում կապի օպերատորների հետ: Երբ խնդիրներ լինեն Facebook-ի հետ, իմացեք՝ տեխնիկական չէ»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց օջախներից զրկված և ներկայումս Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ոչ, նախարարը հրաժարականի դիմում չի գրել»,- նշեց նա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այսօր Ազգային ժողովում հավաքվել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու մեկ անկախ պատգամավոր: Նրանց հետ հանդիպում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողներն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է տեղի ունեցողը, քանի որ արտահերթ նիստի մասին հայտարարություն չի եղել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից փորձեց պարզել՝ այդքան մարդկային և տարածքային կորուստներից հետո խաղաղության ինչպիսի իրատեսական պոտենցիալ կա տարածաշրջանում:
«Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ Հայաստանը, ամբողջ հայությունն ալեկոծվել է։ Մի քանի օր շարունակ հայ ժողովուրդը քուն, հանգստություն, խաղաղություն չունի՝ ի տարբերություն մեկ մարդու և նրա նեղ շրջապատի և 84 պատգամավորների, որոնք չեն հասկանում Հայրենիքի կորստյան զգացումը, չեն գիտակցում, թե ինչ են կորցրել։ Միգուցե չեն էլ կորցրել, որովհետև իրենցը չի եղել։ Հայ ժողովուրդը սգում է, ապրում և ողբում է այդ կորստով։ Թերևս պատահական չէր, որ այսօր Արցախի թեմի 30 տարվա առաջնորդ Պարգև Սրբազանը սրտի կաթված էր ստացել, որովհետև ով-ով, Պարգև Սրբազանն է, որ գիտի՝ ինչ է կորցրել։
«Նիկոլ, հեռացի՛ր». հանրահավաք՝ Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Արդաադատության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուստամ Բադասյանի հրաժարականի լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«ԲՀԿ-ն որևէ սադրանքների չի տրվելու: Որևէ պրովոկացիաների չենք ենթարկվելու և թույլ չենք տալու, որ հանրությանը ներքաշեն պրովոկացիաների մեջ: Այսօր արդեն մեզ փոխանցեցին տեղեկատվություն, և մամուլում էլ կա այդ տեղեկատվությունը, որ վաղը ԱԺ տարվելու են, արդեն այսօր իսկ մուտք են գործել բավանակաչափ թվով մարդիկ, մամուլում նկարները կան, որ նրանք զինվել են Կառավարական ամառանոցում՝ հագնելով զինվորական համազգեստ, և նրանք վաղը, երբ կմեկնարկի Աժ նիստը, փորձելու են Ազգայի ժողովի ներսում սադրանքներ, պրովոկացիաներ և խժդժություններ հրահրել»,- ասաց Զոհրաբյան:
168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր, ինչպես յուրաքանչյուր հանրահավաքից առաջ, Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 168.am-ի տեսախցիկն այսօր ԱԱԾ մտնելիս ֆիքսել է նաև կառույցի նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ Շուշին երբեք որևէ բանակցային փաթեթի մաս չի կազմել, և, որ երբեք նման լավ կամ վատ որևէ քննարկմանը Շուշիի հարց չի եղել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: