Պուտինը և Մակրոնը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Արծարծվել են երկկողմ համագործակցության առանձին հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: Դրական գնահատական է տրվել Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Դարմանենի բանակցություններին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-12-ին Մոսկվայում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: