Բաժիններ՝

Սիսիան-Երևան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի երկու ուղևորները հոսպիտալացվել են

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 16-ին, ժամը 16։19-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ ՃՏՊ-ի հետևանքով ուղևորներ Մարտիկ Մ․-ն (ծնված 1974 թ․) և Դանիել Մ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30