Բաժիններ՝

ՌԴ փրկարարները ժամանել են Ստեփանակերտ

ՌԴ ԱԻՆ 30 հոգանոց օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ին ժամանել է Ստեփանակերտ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԻՆ-ը:

«Այն կընդգրկվի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում, որտեղ տեղում կգնահատվի իրադրությունը և կհամակարգվեն քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայում գերատեսչության խումբն ուսումնասիրում է տեղանքը դաշտային ճամբարի տեղակայման նպատակով: Ճամբարում կգործարկվի կապի շարժական հանգույց, որը նախատեսված է հումանիտար առաքելություն իրականացնելիս Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումների համակարգումն ապահովելու համար:

«Խմբի կազմում ընդգրկված են նախարարության կենտրոնական ապարատի մասնագետները և շարժական կառավարման կետը։ Մեր խնդիրներն են ՝ ուսումնասիրել արդյունքները, հետագայում նշանակել անհրաժեշտ քանակությամբ ուժեր եւ միջոցներ»,- հայտնել է օպերատիվ խմբի ավագ, ՌԴ Փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն Իգոր Կուտրովսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30