Հայտարարությունում տեղ են գտել պնդումներ, որոնք ավելի վաղ աշխատանքային խմբին ներկայացրել էր Պաշտպանը։
Ռուսաստանը Ил-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև հատուկ տեխնիկա ու ինժեներա-սակրավորական սարքավորումներ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին սթափության և օրինապահության կոչ է անում:
Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Բադախշանի նահանգում գրոհի հետեւանքով զոհվել է առնվազն 12 ոստիկան, ներառյալ հրամանատարը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ հիմա չի կարող այլ օրակարգ լինել, բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից:
Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ զուգահեռներ անցկացնելով Կարսի անկման ու Շուշիի միջև։ Նա մասնավորապես գրել է․ «Մենք հիմա ավելի թույլ ենք, քան Կարսի հանձնման ժամանակ: Թվում է, թե էն ժամանակ նոր էինք մազապուրծ եղել Ցեղասպանությունից, իսկ հիմա ուժեղ, փորձված բանակ ունենք, 30 տարվա անկախություն ունենք… բայց հիմա ավելի թույլ ենք:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կոչ է անում խորհրդարանի գումարած հերթական քառօրյա նիստում քննարկել միայն ռազմական դրության չեղարկման ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը:
«Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, շարքային քաղաքացուց մինչև հանրային ծառայող և այսպես շարունակ, բոլորիս գերխընդիրը այսօր պետք է լինի կայունացումը՝ հաշվի առնելով առաջին հերթին այն հանգամանքը, որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է 3 պետությունների ղեկավարների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Սա շատ կարևոր է արձանագրել՝ ընկալելու, ըմբռնելու, որ ցանկացած պահի… մենք այս պահին շատ փխրուն վիճակում ենք: Եվ հետևաբար, համատեղ ուժերով պետք է փորձենք ճիշտ լուծումներ փնտրել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
«Իրատես» թերթը գրում է. «Արցախյան պատերազմում պարտություն կրելուց եւ կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթղթի ստորագրմանը հավանություն տալուց հետո Արցախի Ազգային ժողովում նախագահ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու ու պաշտոնանկ անելու գործընթաց էր սկսվել: Արցախցիների ցասումը, զայրույթը մեղմելու համար քաղաքական ուժերը որոշել են՝ հեռացնել գործող իշխանությանն ու հասկանալ՝ ինչ անել հետագայում:
Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 984 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870-ի։
Ներկայացված դիմումով՝ պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:
«Կարծիք կա, որ գործ ունենք փլուզվող «շինության» հետ: Այս խուճապային իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների վրա, քանի որ հանձնաժողովը, որը ստեղծվել էր նախկին իշխանությունների գլխին հարվածող մահակի ֆունկցիա կատարելու համար, եւ մինչ պատերազմը «ճոխ-ճոխ» հայտարարություններով էր հանդես գալիս՝ անընդհատ շահարկելով տարածքային կորուստների, մոտ 20 դիրքի կորստի, մարդկային զոհերի եւ այլ թերացումների մասի, ներկայումս բախվել է լրիվ այլ իրողության։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը երեկ ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նախ նշենք, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա հուլիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը եւ աշխատանքից ազատվեց համավարակի օրերին որդու հարսանիքը կազմակերպելու համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը շարունակում է գտնվել ռազմական դրության իրավական ռեժիմում, որի պահպանումը մի շարք հարցեր է առաջացնում: Մարդիկ տրամաբանական հարց են տալիս՝ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը: «Փաստի» հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին, երբ ռուսական խաղաղապահները մտան Արցախ, սկսեցին հսկել կրակի դադարեցման ռեժիմը: Նրա համոզմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմի շարունակումը իրավաչափ չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունում բունտ է հասունանում, մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ վերջին օրերին հարուցված քրեական գործերով քննություններին, քանզի հասկանում են, որ դրանք քաղաքական հետապնդումներ են, եւ վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ դրա համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լծվել է նոյեմբերի 10-ի առավոտյան Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների բացահայտման գործին: Հիշեցնենք, որ այդ օրը մեծ թվով ցուցարարներ ներխուժել էին կառավարության եւ Ազգային ժողովի շենք, այնտեղ տակնուվրա արել ամեն ինչ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Արհեստական շնչառական ապարատին է միացված»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար:
Իսպանիայի Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վառառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել:
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ:
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպասում են մանրամասների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին:
Եղիազար Վարդանյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք:
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26։ Այստեղ ավելի հեշտ է անվտանգության պահպանումը կազմակերպել, բացի այդ՝ կառավարության շենքում որոշել են նորոգում իրականացնել։
Մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից:
Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ դեռեւս խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Արցախից մեզ հայտնում են, որ խաղաղ բնակիչները, ովքեր պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց հարազատներին, տները, գործնական քայլերի են անցել։