Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ խումբ կուղարկի Լեռնային Ղարաբաղ` մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ` 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառումն իրականացնելու նպատակով:
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը տեղեկացնում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ։
Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել էր Մոսկվա, որից հետո անմիջապես վերադարձել Երևան։
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) օպերատիվ աշխատողները կանխել են ահաբեկչական գործողությունները, որոնք պատրաստել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջի անդամները:
Լարիսա Ալավերդյանը՝ Արցախյան պատերազմի և գերիներին վերադարձնելու քայլերի մասին՝ ՈւՂԻՂ
Մեկ ստորագրությամբ և առանց մարտի արցախյան տարածքների հանձնումից հետո նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Պաշտպանության նախարարություն, որ ԶՈւ բարձրագույն սպայակազմին ներկայացնի նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Միամտորեն կարծում էի, որ ներկա բարձրաստիճան սպաներին, գեներալներին ուղղված առաջին նախադասությունը, թեկուզ՝ ձևական, կլիներ՝ տղերք, կներեք: Չեղավ:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և տեղի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները:
Արցախը հաշմանդամ է։ Ու ինչպես բոլոր ծանր վիրավորների դեպքում է լինում, այնպես էլ հայկական երկրորդ հանրապետության պարագայում ամենակարևորը հենց առաջին պահերին ցուցաբերած օգնությունն է։
Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։
ՀՀ վարչապետի աշխատակազմում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվում:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության առջև հացադուլ հայտարարած ՀՅԴ-ականներ Գեղամ Մանուկյանին և Գագիկ Ավետիսյանին, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին: Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը սխալ է համարել պայքարի այս ձևը:
Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն:
«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։
Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:
Հերիք է սուտ խոսես. այլընտրանք կար եւ այդ այլընտրանքը հոկտեմբերի 20-ին Պուտինը քեզ ներկայացրել է, բայց դու հրաժարվել ես այդ առաջարկից, որի արդյունքում ի կատար է ածվել «կիրթ ու կառուցողական» ալիեւիդ երազանքը՝ Շուշին ու Հադրւթը տեսնելու Ադրբեջանի կազմում։
Երկրում իշխանության ճգնաժամ է և այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։
Ակնհայտ է, որ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չմնալու համար։ Այսօրվա ՀՀ կառավարությունը ունի մեկ ֆունկցիա՝ ֆորմալ ապահովել կառավարության գոյություն և Փաշինյանի իշխանության պատրանք։
Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք:
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր:
Լույս նոյեմբերի 25-ի գիշերը Իսրայելը Գոլանի բարձունքների կողմից գրոհել է Դամասկոսի նահանգի հարավի վրա: Այդ մասին ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, այս պահին պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 2040 է:
Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։
ՀՀ վարչապետի որոշմամբ` Արմեն Գրիգորյանը նշանակվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
ՀՀ վարչապետի որոշմամբ` Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: