Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3 տրլն 830 մլրդ 52.7 մլն դրամ (մոտ 7 մլրդ 854.6 մլն ԱՄՆ դոլար) և օգոստոսի 31-ի համեմատ նվազել 51 մլրդ 929.1 մլն դրամով։
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պետությունն ունի իր խորհրդանիշներն ու ատրիբուտները, չպետությունը, կամ որ նույնն է՝ պետության բացակայությունը՝ համապատասխանաբար, իրենը։ Գործող Ազգային ժողովն ահա այդ չպետության հայելին է, մի քանի տասնյակ ունայնությունների հանրագումար, որից գոյանում է հավաքական ունայնությունը՝ «իշխող խմբակցություն» հնչեղ անվանումով։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կոչ արեց Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 60 մլն 315 հազարը:
Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց կտրվել է իրականությունից, նրան ոչինչ ճիշտ չեն զեկուցում. «Նա չգիտի, որ իրեն գալու են ասեն՝ տղա ջան, դու ստորագրեցիր, դե հիմա գնա: Նրան առաջարկություն կանեն, որից նա չի կարող հրաժարվել: Որ պահին նա երաշխիք ստացավ՝ կգնա: Հիմա նա երկարաձգում է միայն և իր և իր ընտանիքի համար երաշխիքներ է ուզում, անգամ իր թիմակիցների համար երաշխիքներ չի ուզում: Որ պահին ստացավ այդ երաշխիքները՝ կթողնի-կգնա»:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե սխալ են այն պատկերացումները, թե խաղաղարար առաքելությունը Ղարաբաղում ընդլայնվում է։
Կյանքի 61-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիս, Ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, վարչապետի հրաժարականի վերաբերյալ իր հայտարարությանը, իր հասցեին հնչող մեղադրանքներին։
«Մարտունի քաղաքը եղել է հայկական ուժերի վերահսկողության տակ և այդպես էլ մնալու է, բազմաթիվ մարտունեցիներ, մոտավորապես 1000 հոգի արդեն վերադարձել են այստեղ, և միտում կա, որ բոլորն էլ վերադառնալու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտունիի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնում, այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում:
Այսօր հայկական Mediaport տելեգրամ ալիքը գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի։
Եթե դիվանգիտությունը չի պարտվում, պատերազմ, չի լինում։ Մեր դիվանագիտությունը պարտվեց, այնուհետև սկսվեց պատերազմը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրեց համատեղ հայտարարություն սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների դադարեցման և տարածքային զիջումների մասին: Համաձայն այդ հայտարարության տեքստի` ի լրումն Ադրբեջանի կողմից գրավված տարածքների` վերջինիս վերահսկողության տակ էին անցնում Քարվաճառի, Լաչինի, Աղդամի շրջանները և Շուշի քաղաքը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդներին:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իր խնդիրների կատարումը: Շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը: Խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված օգնության տրամադրումը եւս շարունակվում է»:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատում մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը:
Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ծանրագույն օրերը՝ Ցեղասպանությունից հետո, Հայաստանի տարածքի 1/3-ը հանձնվել է Ադրբեջանին։ Թշնամուն է հանձնվել 9000 քառակուսի կմ տարածք, և շատ անհասկանալի վիճակ է՝ ով գալիս GPS-ը դնում ու ասում է՝ սա իմ տարածքն է, իսկ այս իրավիճակում վարչապետի աթոռը զբաղեցնող և երկիրը տոտալ պարտության տարած ղեկավարը շարունակում է պաշտոնավարել՝ լինելով այնպիսի ղեկավար, որը չկարողացավ դառնալ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի անվտանգության երաշխավորը։
Հինգերորդ օրն է՝ ինչ Պաշտպանության բանակը չի հրապարակում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զոհերի անունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Ազգայի ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ռազմական դրության ընթացքում հավաքների կազմակերպման և նոյեմբերի 10-ի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործերով:
Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ամենայն հավանականությամբ կընդունվի:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է:
Ինչպես եղավ, որ 26 տարի առաջ լինելով շատ ավելի հետ Ադրբեջանից, հաղթում ենք, իսկ 26 տարի անց ջախջախվում ենք: Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: