Այսօր ադրբեջանական իշխանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ հիշեցնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաշինյանական տարբերակը՝ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և շեշտում, թե Ալիևը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ, իրականացրել է Նիկոլ Փաշինյանի երազանքը:
«Լուրեր են պտտվում, որ Բերձորը հնարավոր է նույնպես անցնի թշնամուն, մինչդեռ այն պետք է մնար որպես միջանցք»:
Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված Արցախյան հրադադարի խայտառակ հայտարարությունը ծանր հարված էր Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը։ Սակայն հետպատերազմյան ժամանակաշրջանը պակաս ծանր ու դրամատիկ չէ, հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, և այն հումանիտար, արտաքին քաղաքական, դիվանագիտական, ռազմական խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առջև։
«ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է բյուջե տարել, մյուս ձեռքով 73 մլն 105 հազար դրամ պարգեւատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Հրապարակային գործողությունների ժամանակ իրավապաշտպանի գործունեության սահմանափակմանն ուղղված քայլերը, նրան բերման ենթարկելը, եթե իրավապաշտպանն իր կարգավիճակից բխող գործունեություն է իրականացրել, դատապարտելի են։ Իրավապաշտպանները միշտ էլ հայտնվել ու հայտնվում են զարգացումների կիզակետում։ Սա բնական է։
«Բրիտանացի անկախ ռեժիսոր Էմիլի Գեսսեն, ով այս օրերին գտնվում է Արցախում, տեղեկացրել է, որ ադրբեջանցիները փորձել են ռուսական զինվորական կեղծ համազգեստներով քողարկված սողոսկել հայկական կողմից վերահսկվող տարածքներ: Նրանցից մեկին հաջողվել է բռնել»։
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հանրային պահանջին։
«Մեր երկրում այսօր ամենակարևոր հարցը մեր անհետ կորածների և գերեվարված զինվորների ճակատագրերը պարզելու և վերադարձնելու հարցն է»,- այսօր կառավարության դիմաց ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իրեն մոտեցած զինծառայողի հորը, թե իրենք ի՞նչ են անում անհետ կորածներին և գերի ընկած զինծառայողներին գտնելու և վերադարձնելու հարցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
«Սկզբում բոլորս կարծում էինք, որ մեզ մնալու է 3600 քառակուսի կիլոմետր տարածք, այս պահին, եթե թշնամին չխլի, քանի որ շարունակում է տարածքներ խլել, մեր տնօրինության տակ է մնացել 3187 քառակուսի կիլոմետր։ Այսինքն՝ 9400 քառակուսի կիլոմետրը՝ Հայաստան աշխարհի 25 տոկոսը Նիկոլ Փաշինյանը նվիրել է թշնամուն, սա մեզ համար շատ մեծ կորուստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
Այսօր հնարավոր եղավ կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարիաննա Պետրոսյանի հետ, ով ասաց, որ այս պահին Չարեքտար գյուղի շուրջ քննարկումներ են ընթանում, իսկ Ակնաբերդ գյուղի հետ կապված ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է տեղի ունեցել, այն ՀՀ կառավարության հիշյալ ցուցակում չպիտի լիներ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
Ֆրանսիան կառուցվածքային ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:
Ռուսաստանյան նավթընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել:
Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
«Մենք պատրաստվում ենք իրականացնել անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ, շրջել մարզերով, ավտոերթեր իրականացնել: Օրենքով թույլատրված քաղաքական ամբողջ գործիքակազմը մենք օգտագործելու ենք»,- Կառավարության առջև լրագրողների հարցերին ի պատասխան՝ ապագա ծրագրերը ներկայացրեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Հաստատության տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև Երևանի Մշակույթի և Ջազ քոլեջների միաձուլման գործընթացը՝ նշանակվել է այլ ԺՊ, ում հետ կապված դժգոհություններ են եղել կոլեկտիվի կողմից, և արդյունքում, տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ վարչապետին են դիմել, հրավիրվել է ընդհանուր մանկավարաժական խորհրդի նիստ, ԿԳՄՍ-ից ներկայացել են համապատասխան լիազորված անձինք, քննարկել ու որոշել են, որ պետք է լինի այն մարդը, ում որպես ԺՊ լինելուն համաձայն են բոլորը: Այսինքն, հաշվի են առել կոլեկտիվի կարծիքը:
Նոյեմբերի 10-ին հրապարակված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո իրականացվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի քանի հանրահավաք: Ռազմական դրության պայմաններում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու ու անցկացնելու համար՝ ձերբակալել էին, ապա՝ մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր գործիչների, քաղաքացիների:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք արձանագրենք, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Այն դեռ շարունակվում է։ Հայաստանի կառավարությունը դեռ շարունակում է զինաթափել մեր ամրոցները և դուրս բերել զորքը։
Նիկոլ, ես հայ ժողովրդի մի մասնիկն եմ, ու ես ուզում եմ, որ դու գնաս։ Ժողովրդի նենց ոչինչ կրթություն ստացած, աշխատող, ֆեյքեր չպահող, թերթերի քոմենթների տակ ոչ մեկի` անգամ քո ազիզը չթաղող, ապագաս միայն Հայաստանում տեսնող մասնիկն եմ ու ես ուզում եմ, որ դու գնաս։
Վաղը Աժ արտահերթ նիստն է, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն է՝ Հայաստանում սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը վերացնելու մասին:
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանց մասին ինքը գրեթե գիտեր, և շնորհակալ է նրան ազնիվ լինելու համար։
Նիկոլի ապիկար, ապաշնորհ ու դավաճանական իշխանության դառը պտուղները երկար ժամանակ են հիշվելու, և ուզում եմ հավատալ, որ այլևս երբևէ չեն կրկնվելու ապագա Հայաստանում ու Արցախում: Այս 2,5 տարիները դառը դաս է լինելու, որից հետևություններ պետք է անի Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:
Մոտ մեկ ժամ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել: Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել:
Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները, ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում, սոցիալական աջակցություն ստանալու համար այսուհետ կարող են դիմել Երևանում գործող օպերատիվ շտաբ, որտեղ բացվել է շահումյանցիների աջակցման կենտրոն: Օպերատիվ շտաբը գործում է Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում:
Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողների առողջական վիճակը կայուն է:
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը նախապատրաստել է «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդում, որը վաղը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին:
«Իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար»,- ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի փաստաթղթին։