
«Մեկ Հայաստան» կուսակցությունը վաղը «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի լրագրողներ,
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը նախապատրաստել է «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդում, որը վաղը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին:
Պետական դավաճանության մասին հաղորդման հիմքերն ու առիթները հանրությանը ներկայացնելու համար վաղը, ժամը 14.00 «Մեկ Հայաստան» կուսակցության գրասենյակում հրավիրում եմ մամուլի ասուլիս:
Հասցեն. Հանրապետության 67, հեռ. 012580077, 012570077»:
Հարգելի լրագրողներ,
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը նախապատրաստել է «Մի խումբ բարձրաստիճան անձանց…
Posted by Artur Ghazinyan on 2020 թ. նոյեմբերի 25, չորեքշաբթի