«Մովսեսն այն տղան է, որ «Նիվայով» քշեց տանկի դեմ, Փաշինյանը նրա նման տղաներին պետք է ընդունի այսպես՝ դուրս գա,  կռանա, ոտքը պաչի». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն  անդրադարձավ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանց մասին ինքը գրեթե գիտեր, և շնորհակալ է նրան ազնիվ լինելու համար։

«Մովսեսն այն տղան է, որ «Նիվայով» քշեց տանկի դեմ, Աղդամում կռվում էին, վերջին երկու տանկն էր գալիս, էլ մարդ չկար, ո՛չ հրանոթ, ո՛չ արկ, Մոսին նստեց սպիտակ «Նիվան» ու քշեց տանկի վրա։ Տանկում երևի մտածեցին՝ էս գիժն ո՞վ է, որ գալիս է, ֆռռաց փախավ, Մոսոն էդ տղան է, իմացեք, և դուք նրան արհամարհում եք։ Նիկոլ Փաշինյանը Մովսեսի նման տղաներին պետք է ընդունի այսպես՝ դուրս գա, կռանա, ոտքը պաչի, նոր միայն ընդունի ու շնորհակալություն հայտնի, որ Մովսես Հակոբյանը եկել է իր մոտ։ Աննա Հակոբյանին էլ հենց առաջին օրվանից պետք է ականջներից բռնեին ու դուրս շպրտեին, Աննա Հակոբյանը պրոստը հոգս էր նրանց գլխին»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա նաև շեշտեց, որ Արցախի Պաշտպանության բանակը ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանում է, և ՊԲ-ն չի ենթարկվում ԼՂՀ նախագահին։

«Այսինքն՝ Աննա Հակոբյանը կինարմատ էր, ի՞նչ գործ ուներ մասնակցելու նիստերին։ Այո, միայն Մովսես Հակոբյանը չի ասել, որ Աննա Հակոբյանը մասնակցել է նիստերին, դե, նրան այստեղից սա է ասել՝ Փաշինյանը»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

Նա նաև ընդգծեց, որ պատերազմի 10-15-րդ օրը Ռուսաստանն ասել է՝ Արցախի կեսը՝ Հայաստանին, կեսը՝ Ադրբեջանին։ Այդ կես հատվածում էլ պետք է մտներ ռուս խաղաղապահը, քանի որ ՌԴ-ն ցանկանում է՝  այնտեղ լինի ռազմաբազա, իսկ 3 հազար քմ-ն քիչ է։

«Եթե տեսնեք, այսօր ռուսները հեգնում են մեզ, ձեռ են առնում, թե ինչի՞ այսքան պարտվեցիք, արա, իսկ վերջում էլ Փաշինյանը ջղայնանում է, ասում են՝ հարբած է լինում, ասում է՝ դե, Շուշին էլ ձեզ, ինադ ա արել, Շուշին էլ է տվել, դե, Ստեփանակերտն էլ չէր խնայի, երևի Պուտինն ասել է՝ բան չես հասկանում, եղբայր»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս