Բաժիններ՝

Չեխական «Մեղրով տորթ»

Այս տորթիկը նման է ռուսական «Մեղրով տորթին», բայց շատ չեխ տնտեսուհիներ վստահեցնում են, որ այս բաղադրատոմսը շատ հին է։ Այնուամենայնիվ, այն եկել է Ռուսաստանից։ Շուտով հայտնվում է այս տորթի մրցակիցը՝ Մառլենկան, հին հայկական բաղադրատոմսով։ Այսօր արդեն գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր Մեղրով տորթի և Մառլենկայի, և չկա միակ ճիշտ բաղադրատոմսը։

Բաղադրիչներ՝
20×20 սմ չափի համար

Խմորի համար՝
• ալյուր 340 գ
• կարագ 56 գ
• շաքարավազ 120 գ
• մեղր 2 ճ/գ
• սոդա 2/3 թ/գ
• կիտրոնի հյութ 2/3 թ/գ
• 1 մեծ ձու

Կրեմի համար՝
• փափուկ կարագ 143 գ
• կաթ 280 մլ
• օսլա 1 ճ/գ ոչ լիքը
• ալյուր 1 ճ/գ ոչ լիքը
• վանիլին
• եփած խտացրած կաթ 300 գ

Պատրաստման եղանակը՝

Ջրային գոլորշու վրա հալեցնել կարագը շաքարավազով և մեղրով, վերցնել կրակի վրայից, հովացնել մի փոքր։ Խառնել կիտրոնի հյութը սոդայի հետ, ավելացնել կարագով զանգվածին, խառնել։ Ավելացնել ձուն, զանգվածը կդադարի խիստ փրփրել։ Քիչ-քիչ ավելացնել ալյուրը (հնարավոր է՝ հարկ լինի մի քիչ էլ ավելացնել, կամ պակասեցնել), և հունցել փափուկ խմոր։ Խմորը կարող է կպչուն լինել մեղրի պատճառով, սակայն հենց սառչի, ավելի հեշտ կլինի աշխատել խմորի հետ։ Խմորը բաժանել 6 գնդի, բարակ բացել 18×18 սմ չափով։ Թխել յուրաքանչյուրը 180°-ում 7-10 րոպե, մինչև ոսկեգունի։

Կրեմի համար տաքացնել կաթի կեսը՝ վանիլինով, մյուս կեսը խառնել ալյուրի և օսլայի հետ, որպեսզի գնդիկներ չմնան։ Սառը կաթը զգույշ, բարակ շիթով ավելացնել տաք կաթին, անընդհատ խառնելով մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա։ Սառեցնել։

Փափուկ կարագը հարել, շարունակելով հարել՝ ավելացնել քիչ-քիչ եփած խտացրած կաթը, ապա՝ եփած կրեմը։

Քանի որ կրեմի մեջ հեղուկը քիչ է, որպեսզի խմոր-շերտերի մեջ ներծծվի, ավելի լավ է խմոր-շերտերը թրջել սովորական օշարակով (50-100 մլ ջուրը շաքարավազով կամ մեղրով, ըստ ցանկության)։
Կարող ենք արդեն հավաքել տորթը, յուրաքանչյուր խմոր-շերտին քսել կրեմը, դնել իրար վրա։ Եթե ցանկանում եք զարդարել տորթը խմորի փշուրներով, անհրաժեշտ է խմորն ավելի շատ պատրաստել։ Տորթն ավելի համեղ է դառնում ողջ գիշեր սառնարանում մնալուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս