
Համեղ չիզքեյք կոկոսով

Բաղադրիչներ՝
Խմորի համար՝
• թխվածքաբլիթներ 220 գ
• կոկոսի փաթիլներ 100 գ
• մուգ շոկոլադ 50 գ
• կարագ 100 գ
Կոկոսով մածուկի համար՝
• կոկոսի փաթիլներ 200 գ
• շաքարի փոշի 3 ճ/գ
Կաթնաշոռային սերուցքային պանրով շերտի համար՝
• կաթնաշոռ բարձր յուղայնության 700 գ (հարած 3 անգամ, կամ կարող եք օգտագործել կրեմ-չիզ)
• կոկոսի կաթ 400 մլ
• սերուցք 200 մլ
• 4 ձու
• սպիտակ շոկոլադ 100 գ (ջրային գոլորշու վրա հալեցրած և հովացրած)
• կոկոսի մածուկը
• շաքարի փոշի 1 բաժակ
• կոկոսի փաթիլներ 100 գ
Կրեմի համար՝
• սերուցք 200 մլ
• կրեմ-չիզ 100 գ
• շաքարի փոշի 1-2 ճ/գ
Զարդարելու համար՝
• կոկոսի փաթիլներ 50 գ
• Ռաֆայելլո կոնֆետներ
Պատրաստման եղանակը՝
Խմորի համար հալեցնել կարագը և շոկոլադը ջրային գոլորշու վրա։ Փշրել թխվածքաբլիթները, ավելացնել կարագն ու շոկոլադը, խառնել։ Լցնել 24 սմ տրամագծով յուղաթղթով պատած ձևամանի մեջ։ Սեղմել թխվածքաբլիթը ձևամանի հատակին, դնել սառնարան։
Կոկոսի փաթիլները հարել 1-2 րոպե՝ մինչև խոնավանա և դառնա կպչուն, ավելացնել շաքարի փոշին, հարել ևս 2 րոպե։
Կաթնաշոռային շերտի համար խառնել բոլոր բաղադրիչները, հարել։ Լցնել թխվածքաբլիթի շերտի վրա։ Թխել ջեռոցում 160-165°-ում 50 րոպե։ Ջեռոցից հանել, թողնել հովանա, դնել սառնարան ողջ գիշեր։
Կրեմի համար հարել բոլոր բաղադրիչները։ Քսել չիզքեյքի վրա։
Զարդարել տորթը կոկոսի փաթիլներով և կոնֆետներով։