Ադրբեջանի թիրախավորված հարվածի արդյունքում այս անգամ մեծ վնասներ է կրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, չորս տնակներից երկուսն ավերվել են, մյուսների դռները, պատուհանները դուրս են շպրտվել, գույքը փչացել է:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, հանդես գալով խորհրդարանական կոմիտեում, հայտարարել է ԱՄՆ-ի հետ ընտրություններից հետո «սերտ փոխգործակցության մասին եւ հույս հայտնել, որ Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ կայուն հարաբերություններ կհաստատվեն:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ այսօր և վաղն Արցախում անձրևներ են տեղալու: Տեղումներ եղել են նաև երեկ: 168.am-ը բնապահպաններից հետաքրքրվեց՝ անձրևներն օգուտ կտա՞ն թշնամու կողմից ֆոսֆորային զենքի կիրառման պատճառով հրդեհված անտառներին:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քարինտակցիք կրկին ապացուցեցին, որ հերոսներն են, Հայոց պատմության նոր Զեյթունցիներն են։ Մենք ձեր նմանների շնորհիվ #Հաղթելուենք»։
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 6-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք, որոնցից 171-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 219-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 72-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է 2000-ի։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ֆրանսիական BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ, որոնք կիրառվում են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում: Այս մասին ընկերությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմամբ:
Գերմանիայում չորս հասցեով բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկություններ են կատարվել Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով:
Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը և Շուշին՝ պատճառելով քաղաքներին նյութական մեծ վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իրէջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Ջոկատը կոչել ենք Տիգրան Մեծի դստեր, Մեծ Հայքի թագուհի Էրատոյի անունով»։
Շվեդիայում ասորիների ջանքերով հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ աջակցելու արցախցի ընտանիքներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ չնայած Թուրքիան Արցախում, տարածաշրջանում և Եվրոպայում իրականացնում է ահաբեկչություններ, այդուհանդերձ լուրջ քայլեր չեն իրականացվում այդ ահաբեկչության դեմն առնելու, իսկ ավելի կոնկրետ՝ Թուրքիային զսպելու համար։
Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը: Այս մասին ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը նշել է իր ուղերձը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամբողջ աշխարհի կառավարություններին կոչ է արել պատրաստվել նոր համավարակի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՀԿ-ի կայքում հրապարակվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ ամենամյա նստաշրջանի նախաշեմին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը Եվրոպայի լիգայում հեղինակած դուբլը նվիրել է Հայաստանին:
Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:
Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին դեմ առ դեմ ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված գրոհայիններին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ պատերազմը դեռ չի ավարտվել, և վիճակը շատ ծանր է, երկրի ներսում պառակտում մտցնելը և մեղավորներ փնտրելը, մեղմ ասած, հիմարություն է:
86 տարեկանում մահացել է հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։
Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:
Հայրենիքի պաշտպանները:
Հայաստանը պատրաստ է շարունակել գործնական քայլերը Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունների ընդլայնման բարենպաստ պայմանների ձևավորման գործում: Այս մասին ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցելով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան հեշտ է, չէ՞, ներկա իրողությունների ֆոնին անցյալի սխալներից խոսելը։ Վերջին օրերին անընդհատ դրան եմ հանդիպում։ Մարդիկ ուզում են բացատրել, թե որտեղ էր մեր սխալը, ինչն այնպես չենք արել, ինչը պիտի անպայման արվեր, բայց չի արվել և այլն, և այլն։ Անկեղծ ասած՝ ես այդ քննարկումներից հոգնել եմ։
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում բնակվող 7 հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի։ Ընտանիքի մայրը՝ Լուսինե Ասրյանը, ասում է՝ երեխաներից Հայկը, ով 8 տարեկան է, հասցրել է ունենալ 32 վիրահատություն, ունի աղիքային սուր անանցանելիություն։ Երեխային վերջին անգամ վիրահատել են հոկտեմբերին, անհրաժեշտ է գումար, որպեսզի գնեն դեղորայք, հետևեն ու պահպանեն սահմանված սննդակարգին։
Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:
2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։