ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել նոր համավարակի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամբողջ աշխարհի կառավարություններին կոչ է արել պատրաստվել նոր համավարակի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՀԿ-ի կայքում հրապարակվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ ամենամյա նստաշրջանի նախաշեմին:

«Անցյալ տարի մենք տեսանք, որ ամուր ենթակառուցվածք ունեցող երկրները «…» արտակարգ դրության նախապատրաստման առումով կարող են արագորեն գործել SARC-CoV-2 վիրուսի զսպան եւ տարածման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 48,1 միլիոն դեպք: Համավարակը 1,23 միլիոնից ավելի մարդու կյանք է խլել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս