Բաժիններ՝

ՊՆ-ն հերքում է Ֆիզուլի քաղաքին և շրջակա գյուղերին «Սմերչ» համակարգից հարվածելու ադրբեջանական սուտը

Պաշտպանության նախարարությունը անհեթեթություն է համարում ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր ՀՀ Զինված ուժերը «Սմերչ» համակարգից կրակի տակ են առել Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է»,- գրել է Ստեփանյանը:

Մամուլի խոսնակը հավելել է, որ Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30