Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ #հաղթելուենք»։
«Առաջին ակնկալիքն այն է, որ արտգործնախարարի այցը որոշ չափով պետք է հստակեցնի Միացյալ Նահանգների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ։ Իհարկե, ԱՄՆ-ն նաև Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և այդ հարցերը չեն կարող չքննարկվել, նաև հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի Թուրքիայի պահվածքը և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ պահվածքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ այն ինչ արել է Թուրքիան, ինչ-որ տեղ ուղղված է նաև Միացյալ Նահանգների դեմ, նրա վարկանիշին է հարվածում Թուրքիայի քաղաքականությունը։ Տարբեր հարցեր պետք է քննարկվեն, բայց կարծում եմ՝ հիմնականում իմ նշած հարցերը»,- շեշտեց նա։
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է: ArmLur.am-ի փոխանցմամբ՝ նա վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում:
«Արցախում իրավիճակը, ինչպես և նախորդ օրերին, կայուն լարված է, այսինքն՝ հակառակորդն անտեսելով զինադադարի ռեժիմը՝ շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունն ու գործողությունները։ Հետևաբար՝ ունենք այսպիսի վիճակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 65 460-ի:
ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ: «Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է […]
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ մի քաղաքական գրառում չեմ արել այս 20 օրվա ընթացքում և չեմ անելու, #Հաղթելուենք, դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք, տականքներ։
Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով:
Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն սպանեցիք–թողեցիք էլի… (հատկապես իշխող խմբակի անդամները) «Սիրտս լավ ա բան ա վկայում», «Սպասեք լավ խաբարի», «Ուժեղ բան ենք արել/անում/անելու»։
Այսօր՝ ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /Կենտրոն նստավայր/, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից Ղարաբաղում հրադադարի սառն ընդունելությունը, ինչպես նաև ռազմական գործողությունների շարունակվելը Հադրութ քաղաքի մոտ, վկայում են այն մասին, որ պատերազմ սանձազերծողները ձեռք բերված արդյունքներից այնքան էլ գոհ չեն և ջանում են ամեն կերպ ամրանալ և միջանցք ձեռք բերել Արցախյան պատերազմի հարավային ճակատում՝ Արաքսի իրանական սահմանի երկայնքով, որպեսզի հետագա բանակցություններում փորձեն հասնել արդյունքների, որին չի հաջողվել հասնել մարտի դաշտում։
Հին գրածներն էի կարդում. ֆեյսբուքյան գրառումներից, քննարկումներից մինչև փակ տեղեկանքներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։
Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցնացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Բոլիվիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակից Լուիս Արսեն առաջատարն է պետության ղեկավարի ընտրություններում եւ, հավանաբար, հավաքում է անհրաժեշտ քանակությամբ քվեներ առաջին փուլում հաղթելու համար:
Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։
Սա հեշտ և, միաժամանակ, բարդ հարց է։ Խորհրդային Միության վերջին օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հայտարարեց ազատ ապրելու ու սեփական կյանքը, պատմությունը, ժառանգությունն ու մշակույթը կառավարելու իր ցանկության մասին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը քվեարկեց դրա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման) օգտին։
Կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից:
Այսօր էլ եմ հարցնելու քեզ Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 05։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տ. Ճարտարապետ փողոցի թիվ 32ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Հերոսական դրվագ Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական […]
Այս պատերազմը Ղարաբաղի կարգավիճակի համար է, և այն կարող է լուծել կարգավիճակի հարցը, եթե հաջողություններ գրանցվեն պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կոչը:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: