Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարկել:
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչև 21:00-ն:
Կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացածները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) եւ 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Թուրքիան, Ադրբեջանն ու ահաբեկիչները փորձում են Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարը՝ ռազմավարական կարևորագույն հանգույցը, կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ:
Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը ակտիվորեն մասնակցել են հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1694 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 694-ի:
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ևս 40 անուն:
Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ:
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել:
Ադրբեջանը, կրկին խախտելով մարդասիրական զինադադարի պայմանավորվածությունը, վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:
Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:
Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդարանը հետաքննչական լրագրողության բնագավառում մալթացի լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ է սահմանել, որը սպանվել է ուղիղ երեք տարի առաջ:
Բրազիլիայի բնակիչների կեսից ավելին պատրաստակամություն է հայտնել ստանալ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութը:
ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ, որը պատժի առավելագույն չափի է դատապարտվել դաշնային մակարդակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենը հինգշաբթի օրը անցկացրեցին առանձին հանդիպումներ իրենց լսարանների հետ: ԱՄՆ-ի ընտրություններին մնացել է մի քանի շաբաթ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ռուսաստանաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը, որի՝ Սպիտակի երկրաշարժի մասին նկարահանած «Երկրաշարժ» կինոնկարը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում մեծ ուշադրության արժանացավ, մտադիր է ֆիլմ նկարահանել Արցախի մասին:
«Ադրբեջանը միջազգային հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար փորձում է հնարավոր բոլոր մանիպուլյատիվ մեթոդներն օգտագործել, և շատ արագ դա դառնում է կամ ծաղրի առարկա, կամ բացահայտվում է: Նույնիսկ սոցցանցերի օգտատերերի մակարդակով է ադրբեջանական քարոզչությունը բացահայտվում և որևէ ազդեցություն չի ունենում ո՛չ մեր հանրության, ո՛չ էլ արտաքին աշխարհի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Փարիզի արվարձանում դպրոցի պատմության ուսուցչին սպանողի անունն է Աբդուլահ Ա.:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ:
Ավելի քան 14 միլիոն ամերիկացիներ են դիտել հոկտեմբերի 15-ի երեկոյան ընտրողների հետ դեմոկրատներից ԱՄՆ-ի ախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի հանդիպումը, որն այդ ցուցանիշով առաջ է անցել առաջիկա ընտրություններում իր ընդդիմախոսից՝ Միացյալ Նահանգների գործող ղեկավար Դոնալդ Թրամփից:
Կարևորելով Հայրենիքի պաշտպանության համար առկա իրավիճակում միասնական ջանքերի գործադրման և րոպե առաջ լուծումներ ապահովելու անհրաժեշտությունը՝ Ալյանս կուսակցությունն ընդունում է միասնական օպերատիվ շտաբ ձևավորելու նախաձեռնությանը միանալու կուսակցությունների առաջարկը և ստորագրում է դիմում-պահանջը։