Էրդողանը Մակրոնին դատապարտել է «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին քննադատել է նրա «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար: Ավելի վաղ Մակրոնը մեծ ճառով հանդես էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով, հայտարարելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին:
Ֆրանսիայի իշխանություններն իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը նաեւ գաղափար է արտահայտնել Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը թույլ կտա «լուսավորյալ իսլամ» կառուցել երկրում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Ֆրանսիայում իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման հսկողությունը: «Վերջին ժամանակներս հայտնվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «ֆրանսիական իսլամը», «եվրոպական իսլամը», «ավստրիական իսլամը»:
Բայց Մակրոնի իսկական նպատակը մուսուլմանների հետ հաշիվ տեսնելն է: Նրանք ցանկանում են ստեղծել հակաիսլամական համակարգ, որի դեպքում կրոնական արարողությունները կարելի է անցկացնել միայն տանը, որի դեպքում արգելվում են կրոնական խորհրդանշանների օգտագործումը: Այդպիսի համակարգի անվանումը ոչ թե ժողովրդավարություն է, տոտալիտարիզմ»,-ասել է Էրդողանը Իսլամական համագործակցության կազմակերպության տեսախորհրդաժողովի ժամանակ իր ելույթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: