Բաժիններ՝

Ուղղաթիռը գետն է ընկել Վոլոգդայի մերձակայքում

Ոչ մեծ ուղղաթիռը կործանվել է Վոլոգդայի մարզի Նյուկսենիցայի շրջանում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է շրջանային վարչակազմի աղբյուրը: Նրա խոսքով՝ ուղղաթիռը Սուխոնա գետն է ընկել Բոբրովսկի բնակավայրի մոտ, անձնակազմի ճակատագիրն անհայտ է մնում: Ինչպես հաղորդել է ՌԴ-ի քննչական կոմիտեի Հյուսիս-արեւմտյան քննչական վարչության մամուլի ծառայությունը, ուղղաթիռի ընկնելու փաստով կազմակերպվել է ստուգում, դեպքի վայր հետաքննիչ է մեկնել:

Արտակարգ իրավիճակների նախարարության Վոլոգդայի մարզի վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ժամը 12:10-ին հաղորդագրություն է ստացվել, որ Նյուկսենիցայի շրջանի Բոբրովսկի բնակավայրի շրջանում Սուխոնա գետն է ընկել Robinson R44 մակնիշի թեթեւ շարժիչ ունեցող ուղղաթիռ: «Ուղղաթիռը պատկանում է «Աերոսոյուզ» ուղղաթիռային ընկերությանը: Երթուղին՝ Վոլոգդա-Վելիկի Ուստյուգ: Ուղղաթիռը չորստեղանի էր, ուղղաթիռում գտնվող մարդկանց քանակը պարզվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս