Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Սա մեզ ստիպում է արագ լուծումների գալ՝ հասկանալ, թե ինչպես պետք է Ադրբեջանի խորքում ցավոտ հարվածներ հասցնել, որպեսզի զսպենք մեր բնակավայրերի խոցումները։
Ադրբեջանը կրկին հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին:
Թշնամու փախուստը Մատաղիսից․ նոր տեսանյութ
Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողություններին:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել հոկտեմբերի 4-ին հակառակորդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գնդակոծությունից:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի ժամանակ կարիք չկա զինվորական ղեկավարությանը հրապարակային խորհուրդներով ծանրաբեռնել, թե ինչ գործողություն է պետք իրականացնել։ Մեր հրամանատարներն ու զինվորներն առանց մեր եւ ձեր «արժեքավոր» խորհուրդների ավելի լավ գիտեն իրենց անելիքը։
Արտակ Բեգլարյանը Արցախից կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իլյուշ բա ամոթ չի՞, մեծ տղա ես։ Գրել ջնջելս նորից գրելս ո՞րն է»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում սպասենք իշխանափոխության։ Իսկ նոր իշխանությունը չի ստանձնի ալիևների թողած ժառանգության պատասխանատվությունը, քանի որ մարդկության, ազգի դեմ կատարված հանցագործություններ ունեն, և կարող է գնալ կրակի դադարեցման, ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է»։
«Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին թէ ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին և նույնիսկ ամբողջ աշխարհին:
168 TV ԼՐԱՀՈՍ
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս լրագրողների խումբը ընկել է հրետակոծության տակ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ:
168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է Արցախի և Ադրբեջանի միջև ստեղծված և վատթարացող իրավիճակով ու պատրաստակամություն է հայտնել ստանձնել միջնորդի դեր մարդկանց և դիերի փոխանակման հարցում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիյան հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան:
5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում: Այդ մասին վկայում են Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:
Հոկտեմբերի 4-ի առավոտյան օդից մի քանի հարվածներ են հասցվել իրաքցի շիաների «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ջոկատների դիրքերին Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, ընդ որում, միայն երեկ օրվա ընթացքում՝ 440-450` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ»:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը (Klaus Iohannis) հոկտեմբերի 1-ից 2-ը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդի արտահերթ նիստին, որի ընթացքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկական դիվանագիտությունը զուգահեռաբար պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը հետաքննելու՝ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետաքննչական մեխանիզմների գործադրման համար։
Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի հենակետերն ու տեխնիկան:
Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի հենակետերն ու տեխնիկան: Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի հենակետերն ու տեխնիկան:
Մերիլենդի նահանգի ոստիկանությունը հոկտեմբերի 3-ի երեկոյան կասկածելի ուսապարկի պատճառով փակել է Ուոլթեր Ռիդի ավնան ռազմաբժշկական կենտրոն տանող ճանապարհը, որտեղ բուժում է անցնում ավելի վաղ կորոնավիրուսով վարակված՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: