Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական Գյանջա քաղաքի կադրերն եմ նայում և մեր կողմից թիրախավորված օբյեկտների հետևանքները։
«Մենք այս մասին մանրամասն ասել ենք, ժամանակին նույնիսկ հատուկ ժողովածու էինք հրապարակել, որտեղ ադրբեջանական ռազմական օդանավակայանների հարցին անդրադարձել ենք։ Միայն Գյանջայի օդանավակայանն ինչ-որ ժամանակով շարքից հանելը պատերազմ չի հաղթում, բայց նման գործողությունների մտածված հաջորդականությունը կարող է բերել հաղթանակի։ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրակայաններ և այլն»,- հավելեց ռազմական փորձագետը։
#ՊԲ Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Վերջին 48 ժամվա մեջ Արցախի դեմ կռվող 36 սիրիացի ահաբեկիչ է սպանվել։ Քրդական ANF–ը հայտնում է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված եւ Արցախի դեմ կռվող սպանված սիրիացի ահաբեկիչների թիվը հասել է 64–ի։
Բազմաթիվ ապացույցներ, հենց միայն այն, որ F16 ինքնաթիռը, որը մեք համոզված ենք, խոցել էր հայկական ինքնաթիռը, այն հենց հիմա և ոչ միայն այդ մեկը տեղակայված է Ադրբեջանում և մասնակցում են այս մարտական գործողություններին՝ թուրքական ԱԹՍ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում են հենց թուրքական կողմից։
Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հնդկական «WION»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 2-ի առավոտյան արյունը թթվածնով հագեցման մակարդակի կտրուկ իջեցում է ունեցել:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ»։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամին շարունակում է հարվածել Ստեփանակերտին: Թիրախը քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն է: Ու չնայած պայթյունները շատ մոտ են մեզ ու բավական սպառնալի, այնուամենայնիվ այդ բարձր աղմուկի մեջ հստակ լսվում է թշնամու հուսահատության ձայնը:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը թիրախավորում է հակառակորդի բացառապես ռազմական օբյեկտները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է միջազգային իրավապաշտպան համայնքից պատշաճ փաստագրել և գնահատականի արժանացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար կատարվող ռազմական հանցագործությունները:
Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 571 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52 496-ի:
Առողջապահության նախարարի խորհրդական, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մերոնց պես չկա էլի, հոմ զոռով չի: Նոր վիրավոր զինվորը մոտեցել, ասում ա Սարգսյան ջան, ախպերական նախարարին ասա, որ ես լավ եմ արդեն, նայի վիրակապս, ասկոլկան հետո կհանեք, թող թողնի գնամ տղերքի մոտ, միասին պիտի հաղթենք»:
Հակառակորդից առգրավված զենք-զինամթերքի մի փոքր մասը. Արցախի ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել։
Ռազմատե՞նչ ես, պատերա՞զմ ես ուզում, թիրախավորո՞ւմ ես խաղաղ բնակչությանը, ահաբեկիչնե՞ր ես բերում Արցախի հայերի դեմ, ուզո՞ւմ ես բնաջնջե՞ս հայերին, դե ստացի՛ր պատասխանդ, Ադրբեջան։ Իսկ քաղաքացիական բնակչությունը նախազգուշացում ուղարկվել է, մենք մեր մարդկային դեմքը նույնիսկ ամենադաժան պատերազմի ժամանակ չենք կորցնում։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ․ «Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 19-ին Գանձակի օդանվակայան վայրէջք էին կատարել թուրքական F-16-երը։ Իսկ երկու ամիս շարունակ հենց այս օդանավակայանով էին համատեղ զորավարժություն անում և հպարտանում։ Ասեմ նաև, որ այս օդանավակայանի տարածքում է գտնվում նաև վերանորոգման գործարանը։
Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտին և Արցախի մյուս բնակավայրերին հարվածներ հասցնելը չէր կարող անհետևանք մնալ։
Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդուն Կուգլերն (Gudrun Kugler) անդրադարձել է ղարաբաղա-ադբեջանական շփման գծում առկա լարվածությանը՝ հայտնելով իր մտահոգությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում»։
Թշնամին կրկին Ստեփանակերտում թիրախավորել է քաղաքացիական օբյեկտները։ Դրանով թշանամին ինչ-որ տեղ արտահայտում է իր անհաջողությունները, ատելությունը, ահաբեկչությունը և նացիզմը, քանի որ թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխվել են հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները»։
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխել ենք հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերը կրկին բողոքի ցույցերով իրենց ձայնն են հասցնում ողջ աշխարհին՝ վերջ տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային: Այս անգամ հայերը փակել են Հոլիվուդի մայրուղիներից մեկի երթևեկությունը: Ավտոմեքենաները կայանել են մայրուղու մեջտեղում և ծածանել Հայաստանի, Արցախի դրոշները: Fox 11 Los Angeles-ի օդային նկարահանումը ցույց էր տալիս՝ ինչպես էր երթևեկությունը մոտ մեկ ժամ կանգնած՝ ճանապարհային ոստիկանության հսկողությամբ: