Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարմիր բլուրին մոտակա ձորից օգնության ձայներ են լսվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովի «Храм. Традиции мировой и белорусской архитектуры» գրքի շնորհանդեսին։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին:
Հոկտեմբերի 23-ին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը՝ ընկերակցությամբ Տիար Ճորճ Շահինեանի և Ազգային Վարչության անդամների, Կրոնական Ժողովի ատենադպիր Հոգշ. Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեանի և Կրոնական Ժողովի անդամների, զորակցական այցելություն է կատարել ՀՀ մարդասիրական առաքելության խմբին: Ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ, […]
Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ամենօրյա կապի մեջ է միջազգային կառույցների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ, նրանց է տրամադրում Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ փաստական տվյալներ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին հորդորում է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։
Ռուսական զինված ուժերը նախորդ գիշեր ավերիչ հարված են հասցրել Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող տարածքների վրա՝ նավթի մաքսանենգության կետերի ուղղությամբ․ հարվածի հետևանքով թուրք-սիրիական սահմանին խոշոր պայթյուն է եղել, այնուհետև հրդեհ սկսվել, գրում է almasdarnews.com կայքը։
Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ Մեդիա»-ն հրապարակել է Ադրբեջանի համազարկային կրակի ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցման տեսանյութ: Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հոկտեմբերի 23-ին հրապարակել էր ադրբեջանական կորուստների տվյալներ, որոնց համաձայն՝ այդ պահի դրությամբ հակառակորդը կորցրել էր ընդհանուր առմամբ 206 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 588 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ:
Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն:
Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
Արցախում զոհված Նարեկ Ռաֆիկի Խաչատրյանը 20 տարեկան էր, ընտանիքում 3 երեխաներից՝ ավագը: Նարեկի մորաքույրը՝ Տաթևիկ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Նարեկը Նոր Հաճընից էր, ապրում էր ծնողների, իրենից փոքր եղբոր և քրոջ հետ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրդողանի երեկվա հայտարարությունը՝ ընդգրկել Թուրքիային որպես Արցախի խնդրի կարգավորման միջնորդ, ոչ միայն անթույլատրելի է մեզ համար, այլ նաեւ հակասում են Մոսկվայի հայտարարությանը, որտեղ ուղիղ նշվում է բանակցային ձեւաչափի անփոփոխելիության մասին»։
Պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով` Կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավար, ՀՖԿՍՊԻ Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը։
ԱԺ պատգանավոր Տիգրան Ուրիխանյանը գրել է. «Հայաստանի և Արցախի իշխանությունները սկսեցին սխալների շտկում անել և մեկական ճիշտ քայլ կատարեցին վերջին օրերին արտաքին քաղաքական ուղղությամբ՝ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ համաձայն է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը տարածաշրջանում, իսկ Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին։ Սա սխալների ուղղման ճանապարհին ճիշտ է, սակայն դրան պետք է հետևեն շարունակական քայլեր հստակ ձևակերպումներով։
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»:
Սա էլ մեր պատասխանն է։
Խոսքը վերաբերում է քաղաքագետ Արմեն Մինասյանի, դաշնակցական գործիչ Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան գրառումներին, որ հրապարակվել են 168.am-ում, և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցազրույցին: Հղումները դրված են, և ընթերցողներն իրենք կարող են որոշել, թե որքանով են այս գրառումները խարխլում մեր պետականության հիմքերը:
«Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են «Սմերչ» հրթիռներ»,-նշում են ԱԻ ՊԾ-ից:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 05:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղում այրվում է ավտոմեքենա։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման հույս է հայտնել:
Թեւան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ անգամ չեմ կրկնել միտքը, որ մենք կարիք ունենք սովորելու ցանկացած խոսք, բանաձևում օգտագործված դարձվածք, ցանկացած տեղեկություն օգտագործել ի շահ մեզ, ինչքան էլ այն դուրեկան լինի մեր անձնական կարծիքին կամ ոչ։ Անձնականից վեր է պետք կանգնել ու մտածել մեր ընդհանուր՝ ազգային շահի մասին։
Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին:
«Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ, և այնտեղ տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում՝ դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր»,- այսօր իր ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հաստատված ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում ԶԼՄ-ների հրապարակումների գրաքննությունը և հսկայական՝ 700․000 և ավելի դրամ կազմող տուգանքները Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից կոորդինացնում և այդ հարցով անմիջականորեն զբաղվում, հրահանգներ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։
168 TV ԼՐԱՀՈՍ
Տալիս են ճիշտ այն հարցերը, որոնք այս երկու տարվա ընթացքում մենք էինք տալիս ու քարկոծվում զանգվածի կողմից, այսինքն բացառում քննարկումների ու քաղաքական կյանքի հնարավորությունը։ Երկու տարի մտքի ցանկացած շարժ արգելափակված է։ Ծանր գին ենք վճարում դրա համար։