Բաժիններ՝

Կորոնավիրուսից մահացել է ՀՖԿՍՊԻ ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավարը

Պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով` Կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավար, ՀՖԿՍՊԻ Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը։

Լինելով Հայաստանում ձյուդոյի նվիրյալներից մասնագիտական կյանքը նվիրելով ՀՀ-ում սպորտի զարգացմանը և ՀՖԿՍՊԻ-ին, մշտապես ներդնելով մարդկային և մասնագիտական որակները եղել է սիրված, գնահատված բոլորի կողմից:

Ցավում ենք մեծ կորստի համար, վշտակցում ընտանիքին, հարազատներին, սիրված մարզչի սաներին:
Նա իր վառ անհատականությամբ միշտ կմնա մեր սրտերում…»,- ասվում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս