Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են. կիրառվել է «Սմերչ»

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ ներկայացնելով կադրեր անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից: «Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են «Սմերչ» հրթիռներ»,-նշում են ԱԻ ՊԾ-ից:

«Արմենպրես»- ի թղթակիցը հայտնում է, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները չպայթած ռումբերը վնասազերծում են, նրանք հավաքում են ու անվտանգ վայրում պայթեցնում դրանք: Ստեփանակերտում հոկտեմբերի 24-ին լսված պայթյունի ձայնը դրա հետևանքով էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031