Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք․ Թորոսյանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին հորդորում է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։

Թորոսյանի հայտարարությունը տարածել է Առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» էջը։

«Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող բուժառուներին:

Սիրելի՛ ժողովուրդ, խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, որոնք չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Թո’ւյլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»,- հայտարարարել է Թորոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս