Բաժիններ՝

Կարմիր բլուրին մոտակա ձորից օգնության ձայներ են լսվել. փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացուն

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարմիր բլուրին մոտակա ձորից օգնության ձայներ են լսվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հրազդան գետում հայտնաբերել են քաղաքացու, դուրս բերել նրան գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին  հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031