Բացի Կարմիր գրքից, գոյություն ունի նաև Սև գիրք
Հիշարժան փաստեր
– Դմիտրի Իվանովիչ Մենդելեեւն, իրոք, պնդում էր, որ տարրերի պարբերական համակարգը նա տեսել է երազում։ Բայց դրան նախորդել է 25 տարվա տիտանական աշխատանքը։
– Բացի Լուսնից, նաեւ 6 երկնաքար են ուղեկցում Երկրին՝ շարժվելով նրա ուղեծրով, արեգակի շուրջ։ Դրանցից մեկը Կրունիան է, որի շրջանագիծը 5 կմ է, եւ գտնվում է Երկրից 15 միլիոն կմ հեռավորության վրա։ Այնպես որ, որոշ վերապահումներով, կարելի է ասել, որ Երկիր մոլորակը ունի 6 լուսին, այլ ոչ թե 1։
– Ատոմները շատ ավելի դատարկ են, քան արեգակնային համակարգը։ Եթե ջրածնի ատոմի միջուկը լիներ ընկույզի չափ, ապա էլեկտրոնը, որը կլիներ ասեղի գնդիկի չափ, կգտնվեր միջուկից 1 կմ-ից ավելի հեռավորության վրա։ Յուրաքանչյուր մատերիա պարունակում է ատոմային նյութի 0.001 տոկոսից ոչ ավելի։ Մնացածը՝ դատարկություն է։
– Բացի Կարմիր գրքից, որում սկսած 1958-ից գիտնականները ընդգրկում են կենդանիների եւ բույսերի անհետացող տեսակներ, գոյություն ունի նաեւ Սեւ գիրք։ Այնտեղ ընդգրկված են կենդանիներ եւ բույսեր, որոնք ընդմիշտ անհետացել են Երկրի երեսից՝ մարդու գործունեության հետեւանքով։