Բաժիններ՝

Խափանում է տեղի ունեցել YouTube-ի աշխատանքում

YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերը հայտնել են ծառայության աշխատանքում խափանման մասին: Դա հետեւում է Downdetector պորտալի տվյալներից, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատնաքը։

Խափանումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Երեւանի ժամանակով 08:30-ին: Ծառայության օգտատերերն ամենից հաճախ գանգատվում են տեսանյութի դիտման հետ կապված խնդիրներից (80 տոկոս), խափանման մասին տեղեկացրածների 14 տոկոսի մոտ չի աշխատաել YouTube-ի կայքը: Օգտատերերի եւս 5 տոկոսը հայտնել է տեսածառայության օգտահաշիվ մուտքի հետ կապված բարդությունների մասին:

Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Թուրքիայում եւ Ճապոնիայում: Ռուսաստանում YouTube-ի աշխատանքում խափանումների մասին օգտատերերը հայտնել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում եւ Դոնի Ռոստովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս