Բաժիններ՝

Պոմպեոն Ճապոնիայի նորընտիր վարչապետին որակել է որպես «ուժեղ անհատականություն»

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այցով գտնվում է Ճապոնիայում, սեպտեմբերին երկրի վարչապետ ընտրված Յոսիհիդե Սուգային որակել է որպես «ուժեղ անհատականություն» եւ հույս հայտնել, որ նա իր ավանդը կներդնի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի հետ հանդիպմանը Պոմպեոն նշել է, որ «ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հարաբերություններն անկյունաքար են տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության երաշխիքների համար: Նրա հետ գրեթե բառացիորեն համաձայնել է Ճապոնիայի ԱԳ նախարարը, ընդգծելով, որ վարչապետ Սուգայի վարչակազմը հաստատուն ուղեգիծ կվարի ամերիկա-ճապոնական միությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ, որն անկյունաքարէ հանդիսանում տարածաշրջանում եւ համաշխարհային հանրակցությունում խաղաղության ու կայունության համար»:

Բացի այդ, Պոմպոն հայտարարել է, որ Ճապոնիայի նորընտիր վարչապետը «ուժեղ անհատականություն» է եւ «կարեւոր դեր է խաղում Ճապոնիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում»:

Պոմպեոն Ճապոնիա էր ժամանել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Ինչպես սպասվում է, այցի շրջանակներում նրան կընդունի Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս