Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում:
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով հոկտեմբերի 5-ին տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետևանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարտակոչ ուղղեց ՀՀ այն քաղաքացիներին, որոնք զորակոչվել են մեկ տարի առաջ և զորակոչի ենթակա չեն: Նա հայտնեց, որ նոր է պարզել և տեղյակ չէր, որ օրենքն այնպես է գրված, որ զորացրվելուց հետո մինչև 1 տարի այդ քաղաքացիները զորահավաքի ենթակա չեն լինում: Փաշինյանը նշեց, որ վերջիններս տնից սաղավարտ, բուշլատ վերցնեն ու մեկնեն ճակատ՝ երկիրը պաշտպանելու:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ է անում համտեղ հակազդելու դրան:
Հաջորդ հարցին՝ Եվրամիությունը չի՞ պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նրա կողմից թույլ տրված ագրեսիան զսպի, Անդրեա Վիկտորինը պատասխանեց, որ սա մի որոշում է, որը պետք է 27 պետություն միասին կայացնեն։
«Արցախում զոհված Անդրանիկ Կարենի Գրիգորյանը որպես սպա ծառայում էր Հայոց բանակում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, որը նաև Անդրանիկի հարևանուհին է:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար:
PicsArt-ի գլոբալ թիմը 100 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում և Արցախում՝ ի աջակցություն մարդասիրական օգնությանը նվիրված տարաբնույթ իրագործումների: «Հուսով ենք, որ այսօրինակ միջոցների և մեր թիմի կամավորական ջանքերի շնորհիվ կկարողանանք մեր նպաստը բերել երկրում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- ասված է ընկերության հայտարարությունում։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր գրոհայիններ Մերձավոր Արևելքից տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է ԱՀԾ կայքում։
Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը դաշնակիցներ որոնելն է և նրանց հետ արժանապատիվ, վստահելի, հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված փոխհարաբերություններ և համագործակցություն կառուցելը։
Հարյուրավոր ավստրալահայեր հավաքվել են Կանբերայում ՝ կառավարությանը կոչ անելով բարձրաձայնել բուն հայկական տարածքի վրա հարձակումների մասին՝ նշեով, որ դա մեծ ռազմական հանցագործություն է:
Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։
Հոկտեմբերի 6-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք»։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,– ասված է որոշման մեջ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թեև գտնվում է անազատության մեջ, սակայն տեղյակ է բոլոր գործընթացներից;
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ապահովում է Երեւանում հոկտեմբերի 8-9-ին կայանալիք միջոցառման անցկացման վայրում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերահսկողությունը:
Այս օրերին տարբեր քաղաքացիներ մի շարք սոցիալական նախաձեռնություններով աջակցում են արցախահայությանը: Ու քանի որ այդ խմբերը հիմնականում ինքնակազմակերպվում են, 168.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե այս օրերին ինչո՞վ է զբաղվում նախարարությունը, և ի՞նչ է արվել պատերազմի այս տասն օրերի ընթացքում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Մարշալ Բիլինգսլին առաջընթացի են հասել Հելսինկիում հոկտեմբերի 5-ին անցկացված ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում:
Հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական արագ արձագանքման ուժերի (ՀԱՊԿ) և ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների վարժանքները հետաձգվել են:
«Այս լարված օրերին, երբ ամբողջ աշխարհը կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, լուրջ մտահոգություն է առաջացնում Թուրքիայի դիրքորոշումը, որը միտումնավոր հրահրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հայ ժողովրդի գոյության համար սպառնալիք ստեղծելով իր պատմական հողերում: Այս առնչությամբ, վստահ եմ, որ եթե որևէ երկիր իրավունք ունի և կարող է միջամտել իրավիճակին, ապա դա կարող է լինել միայն դաշնակից Ռուսաստանը» – ասել է Կարապետյանը:
Քրդական ծագումով թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն» հաղորդման եթերում հայտնել է, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակ է ուղղել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին՝ կոչ անելով, որ նրա երկիրը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին: Այս մասին տեղեկացանք հանձնախմբի կայքից:
Պայթյուն է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արեւմուտքում: Հոկտեմբերի 5-ին այդ մասին հաղորդել է Al-Marsad լրատվական պորտալը։
Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճը 10 հազար 888-ի հասել 84 տարածաշրջաններում, որոնցից Մոսկվային բաժին է ընկնում 3 հազար 537-ը:
2019 թվականի օգոստոսից Եթովպիայի եկեղեցու տաճարների, հոգեւորականության եւ հավատացյալների վրա հարձակումներն զգալիորեն հաճախացել են, դրա հետ մեկտեղ Եթովպիայի քրիստոնյաների նկատմամբ բռնության դեպքերն անպատիժ են մնում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ռազմական դրությունից ելնելով՝ չի կարող մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մարտակոչը՝ մեկ տարի առաջ զորացրված զինվորներին կամավորագրվելու և սահման մեկնելու վերաբերյալ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, հետևաբար՝ վաղը խորհրդարանում կայանալիք Կառավարության հետ հարցուպատասխանն անիմաստ է, որովհետև ռազմական դրությունից ելնելով՝ բոլոր հարցերը համարվում են ռազմական գաղտնիք:
ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանն անդրադարձել է գերմանական մամուլը։