Ռուսաստանը և ԱՄՆ-ը Հելսինկիում քննարկել են ռազմավարական կայունության հարցը. Wall Street Journal

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Մարշալ Բիլինգսլին առաջընթացի են հասել Հելսինկիում հոկտեմբերի 5-ին անցկացված ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում:

Այդ մասին հաղորդել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակցին: «Սա առաջին անգամն է, երբ ԱՄՆ-ը կոնկրետ առաջարկություններ է լսել Ռուսաստանի Դաշնությունից: Մենք հետագա գործողությունների մասին համաձայնություն ունենք պաշտոնական տեսակետից: Միեւնույն ժամանակ՝ ըստ էության. մենք շատ աշխատանք ունենք»,-թերթը մեջբերում է պաշտոնյայի խոսքը:

Թրամփի վարչակազմի աշխատակիցը նաեւ նշել է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում երկու կողմերը կհասնեն իրենց ցանկությանը: Թերթը նշում է, որ հաջորդ շաբաթ Ռյաբկովը եւ Բիլինգսլին պլանավորում են հեռախոսազրույց ունենալ: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 5-ին Հելսինկիում ռազմավարական պրոբլեմատիկայի շուրջ ռուս-ամերիկյան երկխոսության շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Մարշալ Բիլինգսլիի մասնակցությամբ: Կայացել է իրադրության եւ հետագա հեռանկարների վերաբերյալ գնահատականների փոխանակություն՝ սպառազինությունների նկատմամբ երկկողմ վերահսկողության ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս