ՀՀ նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման, անհրաժեշտ այլ կարիքների համար
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այս մասին տեղեկցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հանրապետության նախագահի աշխատակազմն ընդհանուր առմամբ 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այդ գումարի մի մասը 2020թ. պետական բյուջեից Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, որը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մյուս մասն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին»,-ասված է հաղորդագրությունում: