![](/banners/BeFunky-design.jpg)
Ինքնասպանություն Գորիսում․ քաղաքացին նետվել է տանիքից
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/AIN-prkarar.jpg)
Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:24-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող «Մինա» հյուրանոցի տանիքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով տանիքից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել է տանիքից․ շտապօգնության աշխատակիցները տուժածին հոսպիտալացրել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր. վերջինս մահացել է։