Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար Ռուսթավի 2, Իմեդի և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն լրատվամիջոցներին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը: Նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին:
Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Հայ ազգը եղել է, կա և կլինի։ Մենք անպարտելի ենք»։
Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 298-ով:
Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ և ռազմական էսկալացիայով, որի ընթացքում կիրառվում է տարբեր տեսակի ծանր զինտեխնիկա և օդուժ:
Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ տարբեր ինտենսիվությամբ: Հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ:
Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Հունաստանի Ազգային Պաշտպանության նախկին նախարար, Անկախ հույներ կուսակցության առաջնորդ Պանոս Կամենոսն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ:
Ռուսաստանի եւ Չեխիայի ավիափոխադրողները հաղորդում են Մոսկվայի եւ Պրահայի միջեւ չվերթները վերագործարկելու մասին:
Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ:
Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում:
Մոսկվայում մահացել է ռուսաստանցի ֆոտոլրագրող, ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանը:
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում։
ՆԱՏՕ-ից ո՞վ է պատերազմելու Ղարաբաղում և Հայաստանում, նրանք իրենց սեփական շահերի համար չեն ցանկանում պատերազմել, հայերի՞ն են օգնելու, ո՞վ է այնտեղ մի զինվոր ուղարկելու։ Ես «գլխարկս կհանեմ», եթե Փաշինյանին դա հաջողվի։ Ոչ ոք չի գա այս հակամարտության գոտի։ Հայերը պետք է իրատես լինեն, հասկանան, թե ով է թշնամին, ով՝ ընկերը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամները և մարզիկներն արյուն կհանձնեն` օգնելով առաջնագծի մարտիկներին:
Մարտակագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա:
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացման խոսքով հանդես է եկել առցանց անցկացվող կիբերանվտանգության միջազգային խոշոր «CYBERSEC2020» համաժողովին, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ Արցախի հարցին վերաբերող մի հատված՝ գրելով. «Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան»:
Արցախում հակառակորդն ԱԹՍ֊ով հետապնդել է լրագրողների խմբին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ծառայողական պարտքը կատարելու հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի երկու և ավելի զինծառայողների ապօրինաբար կյանքից զրկելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, վնասելու դեպքերի առթիվ:
Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա: Այդ մասին հաղորդում է Cumhuriyet թերթը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրետանու կիրառության խտությունը, կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել: Մեր հրետանավորները ինչպես միշտ փայլում են իրենց գրագիտությամբ»:
Հայաստանի եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ զինվորագրվում են և մեկնում Արցախ՝ պաշտպանելու Հայրենիքի սահմանները:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերություններն աջակցում են Արցախին և տրամադրել են ֆինանսական աջակցություն։