Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամաշտաբ գործողությունների մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ դիմելով հայրենիքում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ` սեպտեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններին և դրանց նկատմամբ Թուրքիայի արձագանքին:
ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտի ապաստարաններից։
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը կոչ է անում ԱՀ տարածքում բնակվող 50 տարեկանը լրացած բոլոր էքսկավատավարներին(Экскаваторы), վերամբարձ կռունկավարներին (крановщики), բուլդոզերավարներին (бульдозер) և այլ շինարարական տեխնիկաի տիրապետող անձանց ներկայանալ քաղաքաշինության նախարարություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը:
Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈԻ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրադրությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ադրբեջանը Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ: Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Սմերչի հրթիռի պոչամասը»։ Սմերչի հրթիռի պոչամասը Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Sonntag, 27. September 2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։
Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ, հատկապես ԱԹՍ-ների կառավարման ճակատում, ավիացիայում, հետախուզությունում և այլն»:
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Այս մասին կիրակնօրյա ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովուրդ ջան, ըստ առկա տեղեկությունների՝ երեկ կորցրած տարածքների զգալի մասը արագորեն վերականգնվել է։ Ադրբեջանը այժմ պատրաստում է նոր հարձակում՝ ուժեղ հրետանային կրակով փորձելով դուրս գալ այս ձախողումից։ Մեկ անգամ ևս բոլորին խնդրում եմ ուշադիր լինել։ Առավել հստակ և մանրամասն հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։
Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:
Կառավարության տեղեկատվության և հանրային կապերի ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է երեկվա ընթացքում հակառակորդի կողմից զոհերի մի մասին՝ անուն- ազգանուններով․ հակառկորդի զոհերը
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ
ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայ ժողորդին կոչ է արել համախմբել հայրենիքի պաշտպանության գործի շուրջ:
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած ռազմական էսկալացիան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ պայամանվորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ:
Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 300 օր: Այս մասին հիշեցնում են Խաղերի կազմկոմիտեն: Ընթացիկ տարվա մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:
«Միացյալ Նահանգներն անհանգստացած է հաղորդագրություններից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմագործողությունների մասին, որոնց արդյունքում գրանցվել են էական զոհեր, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում»,-րոպեներ առաջ նման հաղորդագրությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Իջևանի ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել:
Արցախում այս պահին կապի հետ խնդիր կա. չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: