 
                        «Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարենք»․ Արայիկ Հարությունյան
 
                                    Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա քիչ առաջ հանդիպել է առաջին կամավորականներին: «Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»,– ասել է նա:
Նաև հավելել է․ «Որևէ մեկը ոչ զոհից, ոչ կորուստից, ոչ վիրավորից թող չհուսահատվի: Պատերա՞զմ են հայտարարել՝ պատերազմը ստանալու են: Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարենք»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        