«Ռազմական գործողությունների աշխարհագրությունը ևս մեկ անգամ հուշում են, որ մասշտաբները լուրջ են, ըստ ամենայնի՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմից էլ լուրջ»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1. Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտի։ Նախնական տեղեկություններ կան Ստեփանակերտի շուկայամերձ փողոցում վիրավորների մասին։ Բնակչության զգալի մասն ապաստարաններում է։

2. Ադրբեջանը (այդ թվում՝ թուրքական մեդիաօգնությամբ) լրատվական հեղեղ է ապահովում իրենց քաղաքացիական և մարտական կորուստների մասին։ Դատելով ադրբեջանական աղբյուրներում թվարկված բնակավայրերից՝ մեր պատասխանը եղել է աշխարհագրորեն համաչափ՝ «ակն ընդ ական»…

3. Ռազմական գործողությունների աշխարհագրությունը ևս մեկ անգամ հուշում են, որ մասշտաբները լուրջ են, ըստ ամենայնի՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմից էլ լուրջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ թիրախավորվել է անգամ Քաշաթաղի շրջանի Որոտան զինավանը (Ղուբաթլու)։

4. Այլ մանր-մունր տեղեկությունները հետագա քննարկման առարկա են։ Խնդրում եմ ևս մեկ անգամ կարդալ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը»։ 

1. Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտի։ Նախնական տեղեկություններ…

Gepostet von Էլբակեան Էդգար am Samstag, 26. September 2020

Տեսանյութեր

Լրահոս