ՀՀ-ն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած օդային և հրթիռային հարձակման մասին տեղեկացրել է ԵԱՀԿ-ին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,- նշում է Ստեփանյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն